Ավարտվել է չեխ ռազմական ոստիկանների այցը Հայաստան
ՊՆ-ում նշել են, որ այցի շրջանակում պատվիրակությունը հյուրընկալվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում: ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության պետ, գեներալ-մայոր Սամվել Ղուկասյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաեւ հետագա համագործակցության զարգացման հեռանկարները:
Չեխական կողմին ներկայացվել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատանքների կազմակերպման գործընթացը, մասնագիտական եւ օրենքով սահմանված գործառույթները:
Կարեւորվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների ուսուցումն ու վերապատրաստումը Չեխիայի ՌՈ համապատասխան կառույցներում, ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ: