Դիլիջանի կենտրոնական դպրոցի նոր տնօրենը Արամ Մեհրաբյանն է
Որոշումը կայացվել է «Դիլիջանի կենտրոնական դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի միաձայն որոշմամբ ։
Դիլիջանի կենտրոնական դպրոցի հիմնադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը այսուհետ կստանձնի «Այբ» կրթական հիմնադրամի փոխտնօրենի պաշտոնը եւ կղեկավարի Արարատյան բակալավրիատի ծրագրով դպրոցների անդամակցության եւ համակարգման ուղղությունը։
Արամ Մեհրաբյանը Հայաստանի ամենապայծառ մտավորականներից է: Այստեղ կարող եք կարդալ Մեդիամաքսի հարցազրույցը Արամ Մեհրաբյանի հետ, որը կոչ է անում «hայրենիքը «գրավել» եւ կենտրոն դարձնել»: