Կայացել է Հայաստանի ֆուտբոլի առաջնության 6-րդ տուրը
Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում «Արարատը» 0:2 հաշվով պարտություն է կրել «Բանանցից»:
Նույն հաշիվը գրանցվել է նաեւ «Գանձասար-Կապան»- «Ալաշկերտ» խաղում: «Ալաշկերտը» երկու անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասն ու հաղթանակ տարել: «Փյունիկ»- «Շիրակ» խաղում հաշիվն այդպես էլ չի բացվել՝ 0:0:
6-րդ տուրից հետո մրցաշարի առաջատարը «Շիրակն» է 14 միավորով, «Ալաշկերտն» ու «Բանանցը» ընթանում են 2-րդ եւ 3-րդ տեղում: