Օլիմպիականները պարգեւատրվել են ՊՆ մեդալներով
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ հայ ժողովուրդն այսօր ոչ միայն առաջնագծում, այլեւ միջազգային մրցաշարերում ապացուցում է իր բարոյակամային հատկանիշների, վճռականության եւ ուժի մասին:
Նախարարը հավաստիացրել է, որ զինված ուժերի ղեկավարությունը մշտական ուշադրության կենտրոնում է պահում զինծառայողների ֆիզիկական պատրաստվածության գործընթացը:
Սեյրան Օհանյանը 31-րդ օլիմպական խաղերում հաղթած եւ մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին՝ հունահռոմեական ոճի ըմբիշներ, ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանին, արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանին, ծանրամարտիկներ՝ արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանին եւ արծաթե մեդալակիր, զինծառայող Գոռ Մինասյանին պարգեւատրել է «Գարեգին Նժդեհ» գերատեսչական մեդալներով: