Մեկ կադրում. Հովսեփյանը թեւկապը հանձնեց Բերեզովսկուն
Լուսանկարները մեզ օգնում են վերհիշել անցյալի պատմությունները: Այս անգամ «Մեկ կադրում» շարքը պատմելու է ֆուտբոլային իրադարձության մասին:
Լուսանկարն արվել է 2012 թվականին Երեւանում:
2012 թվականի նոյեմբերի 12-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում կայացավ Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպումը (4:2):
Հենց այդ օրը թիմի երկար տարիների ավագ Սարգիս Հովսեփյանը հրաժեշտ տվեց կարիերային: Նա ազգային ընտրանու կազմում անցկացրել է 20 տարի ու խաղադաշտ դուրս եկել 131 անգամ:
«Ես հասկացա, որ հեռանալու ժամանակն է: Շնորհակալ եմ բոլոր այն երկրպագուներին, ովքեր ինձ հետ են եղել»,- ասել էր Հովսեփյանը:
Նա ավագի թեւկապը փոխանցեց դարպասապահ Ռոման Բերեզովսկուն: Մեր ամենահուսալի խաղացողը թիմի դարպասը պաշտպանեց 93 խաղում, թիմին օգնելու համար արեց հնարավորն ու անհնարինն ու որ ամենակարեւորն է՝ սիրվեց բոլոր երկրպագուների կողմից:
Այսօր ամենաշատ հանդիպումներ անցկացրած մեր ֆուտբոլիստներն այլեւս Հայաստանի հավաքականի կազմում չեն: Իսկ լուսանկարն ու նրանց անցկացրած հանդիպումներից շատերը մարզասերները հիշում են մինչ այսօր: