Սուքիասյան. Ճիշտ ենք համարել հրավիրել հենց այս ֆուտբոլիստներին
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանն ասել է, որ նախորդ հավաքի համեմատ բացակայում են Էդգար Մանուչարյանն ու Տիգրան Բարսեղյանը:
«Այս անգամ նպատակահարմար ենք գտել հրավիրել հենց այս ֆուտբոլիստներին: Մանուչարյանն առայժմ թիմ ու խաղային պրակտիկա չունի, իսկ Տիգրան Բարսեղյանը չի հրավիրվել առողջական որոշակի խնդիրների պատճառով»,-ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է մարզիչը:
Հավաքական է հրավիվել Ռուսլան Կորյանը, որը մարզչի խոսքով, միշտ իրենց տեսադաշտում է եղել, համարվել է հավաքականի լիարժեք թեկնածու ու նախորդ հավաքի ժամանակ բացակայել է միմիայն վնասվածքի պատճառով.
«Կորյանը հիմա շատ լավ մարզավիճակում է եւ վերջին խաղում դարձել է դուբլի հեղինակ: Այս անգամ հրավիրել ենք նաև Դավիթ Արշակյանին, ով մինչև ԱՄՆ տեղափոխվելը նույնպես լավ մարզավիճակում էր: Չնայած նախնական ցուցակում ընդգրկված չլինելու հանգամանքին, հրավիրել ենք նաեւ Գեւորգ Ղազարյանին»: