Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Медиамакс
Июль
2016

Բեյրութ մի սարքեք մեր երկիրը

0
Բեյրութ մի սարքեք մեր երկիրը

Դրսերում էի: Կողքովս երկու մարդ էին քայլում: Ականջիս հասավ նրանց զրույցից մի հատված, որի մասին արժե մտածել: Մեկը մյուսին ասում էր, «լսի, Ժիրոն համ լավ տղայա, համ էլ զենքը ձեռքի Բեյրութի քուչեքում ա մեծացել»:

Դրսերում էի: Կողքովս երկու մարդ էին քայլում: Ականջիս հասավ նրանց զրույցից մի հատված, որի մասին արժե մտածել: Մեկը մյուսին ասում էր, «լսի, Ժիրոն համ լավ տղայա, համ էլ զենքը ձեռքի Բեյրութի քուչեքում ա մեծացել»:

Այն ինչ կատարվում է հիմա, կապ չունի Ժիրոյի հետ, Ժիրոն՝ առիթն էր, Ժիրոյի ընկերները՝ միջոցը: Հիմա, ըստ էության, ժողովրդական ցույցեր են եւ որ ամենավտանգավորն է, առանց հեղինակություն ունեցող առաջնորդների: Նրանք վաղուց չկան: Ուրեմն խոստովանենք, որ սա քաղաքական պրոցես չէ: Քաղաքական չէ, բայց արմատը քաղաքական է: Իսկական շիլաշփոթ ստացվեց,  բայց այդպես է:

Երբեք չէի մտածի, որ Հայաստանում երբեւէ զենքով հարց լուծողը կունենա համակրողների նման բանակ: Ես չգիտեմ, Ժիրոն լավ տղա է՞ , թե՞ ոչ, որովհետեւ իր զինվորը չեմ եղել, բայց արժե հիշել, որ Շուշիի գումարտակի մասին այն տարիներին չէին խոսում, լռում էին: Լռում էին, որովհետեւ գումարտակը կուսակցական պատկանելության էր, եւ նրա մասին չէին խոսում, նրան նույնիսկ չէին ճանաչում, որովհետեւ կուսակցությունը, որի անդամն էր Ժիրոն, այն ժամանակվա իշխանությունները  համարում էին ոխերիմ թշնամի:

Այդ չխոսողներից շատերն այսօր ազատ արտահայտվում են, գովում են, հերոսացնում են գումարտակի տղերքին: Այսօր Ժիրոյին մեծարողների մի ստվար զանգված ընդամենը մեկ տարի առաջ հայհոյում էր նրան: Իրականում նրանք երբեք Ժիրոյի երկրպագուներն ու գաղափարակիցը չեն եղել, ուղղակի Ժիրոն՝ առիթ է, իսկ Ժիրոյի ընկերները, ովքեր այդ գումարտակում են կռվել՝ միջոց:

Արդեն ասացի, ես Ժիրոյի զինվորը չեմ եղել, բայց այդ գումարտակից շատերին գիտեմ, ովքեր Ժիրոյից պակաս տղերք չէին եւ՝  չեն: Շատերին գիտեմ, որ Ժիրոյից առավել էին եւ՝ են: Ինքն էլ դա գիտի, վստահ՝ գիտի:

«Ժիրոն համ լավ տղայա, համ էլ Բեյրութի քուչեքում զենքը ձեռքին մեծացած տղա յա»: Սա ամենաահավորն է, որ ես կարող էի լսել:

Բեյրութ մի սարքեք էս երկիրը, տղերք: Ուշքի եկեք, էլ տեղ չի մնացել: Երկուստեք կանգ առնել է պետք: Առաջին քայլը պետք է անի իշխանությունը: Այլեւս պարզ է չէ՞, որ ժողովրդական լայն զանգվածների կողմից առկա է մեծ դժգոհություն եւ բավական է կրիայի պատյանի տակ թաքնվելով այդ մասին չմտածել, չբարձրաձայնել, ավելին՝ հետեւություններ չանել: Հայտնվել ենք հեղեղատարի մեջ, հեղեղը հնարավոր է դանդաղի, բայց չի կանգնելու: Կանգնեցնողը դուք եք, բայց ինչպես տեսնում եմ, այս պահին դուք նպաստում եք հեղեղի հեզասահ ընթացքին: Կարող ե՞ք բացատրել՝ ինչո՞ւ: Չեք զգու՞մ, ուր ենք հասել, թե՞ մտածում եք, մի քանի տասնյակ դժգոհներ են, դրանք միշտ կան, միշտ պետք է լինեն, նրանց գոյությունը նույնիսկ կարեւոր է:

Գիտեմ, իշխանությունը կուրացնում է մարդուն, բայց չի զրկում հոտառություն ունենալու կարողությունից: Իրավիճակը պետք է շտկել: Հասկանում եմ, որ իշխող կուսակցության մեջ շատերին ձեռնտու չէ իրական շտկումը, որովհետեւ շատերը պետք է պատասխան տան երկիրն այս վիճակին հասցնելու, անդունդը  գցելու իրենց ջանասիրության համար: Բայց այլ ելք չկա: Ժողովրդի ցասումը հասել է գագաթնակետին: Պետք է սա հասկանալ, պետք է ընդունել, որ ձախողել եք: Պետք է բարձրաձայնեք, գոնե ինքներդ ձեր համար, ձեր ականջների.... գուցե նաեւ շատերի հանգստության համար: Սովոր եք պատերի տակ խոսել, փնովել, դժգոհել, բայց երբ առիթը գալիս է, լռում եք: Ի՞նչ է, վախենում եք նայել ճշմարտության երեսի՞ն, թե՞  սովոր եք միայն լավ բաների մասին ասել, խոսել, տեղեկացնել:

Վերջին երկու նախագահներն էլ երկիրը շեղված ընթացքից դուրս բերելու, ճիշտ ուղու վրա կանգնեցնելու բոլոր հնարավորությունները ունեին: Երկուսից առաջինը չարեց, երկրորդը՝ չուզեց դա անել: Արդյունքում կա աղքատ երկիր, ստորացված ու շնչահեղձ լինող ժողովուրդ: Այս տարիների ընթացքում եթե մի բանում հաջողել ենք, քծնանքն է: Մեզ մոտ քծնելու ձեւերն ու մեթոդները հասել են կատարյալի, մնացած բոլոր դեպքերում իրավիճակները անկումային են, կասեի ՝ տապալված:

Ես մտավորական չեմ, չգիտեմ էլ, թե դա ինչ է, բայց իմ համար կան մարդիկ, ովքեր հեղինակություն են: Յուրաքանչյուրն ունի իր հեղինակությունը: Իմ համար անքննելի են Տիգրան Մանսուրյանի, Ռուբեն Հովսեփյանի, Ռուբեն Բաբայանի, Ալվարդ Պետրոսյանի եւ շատ շատերի հորդորները: Դա չի նշանակում, որ անվերապահ ընդունում եմ նրանց կարծիքն ու հորդորները, բայց ես չեմ կարող ինձ թույլ տալ քար շպրտել նրանց ուղղությամբ: Շատերի համար հեղինակություն է Գագիկ Շամշյանը, հասարակության այդ տեսակն էլ կա, եւ պետք է ընդունենք, որ նրանք էլ հասարակության մաս են կազմում: Շատերի համար հեղինակություն են Շուշան Պետրոսյաննը, Նունե Եսայանը, Հայկ Մարությանը: Այդ տեսակն էլ է առկա հասարակության մեջ: Շատ-շատերի համար հեղինակություն են «օրենքով գողերը», թաղի գողական տղերքը: Չեք հավատո՞ւմ, նայեք ընտրությունների խրոնիկային, կհամոզվեք: Հասարակությունը շերտերով է եւ ոչ ոք իրավունք չունի իր շերտը բարձր դասել մյուսներից:

Հանդուրժողականություն: Սա է մեզ այսօր պակասում: Պակասում է, կամ արդեն չկա, որովհետեւ հասարակական կյանքը խեղվել է եւ այդ խեղման հիմնական մեղավորը իշխանությունն է: Երբ հասարակությունը տեսնում է, որ իր գլխին միայն արտոնյալներ են եւ ոչ իրեն ծառայողներ, հասարակության մեջ խեղդվում է պետականության իմիջը: Երբ մարդը տեսնում է, որ պետությունը իշխանավորի համար առուծախի առարկա է, եւ նա ՝ իշխանավորը եկել է իշխանության, հնարավոր բոլոր միջոցներով իր բարեկեցությունը ապահովելու համար, ավելորդ է դառնում խոսել պետականությունից, վեհ գաղափարներից: Երբ երկրում չի գործում օրենքը կամ այն գործում է ընտրյալների համար, չի կարելի հասարակությունից պահանջել հարգել այն, ինչն, ըստ էության գոյություն չունի: Անթիվ անհամար օրենքի պաշտպաններ ունենք, բայց անպաշտպան ենք մնացել:

Մենք ենք մնացել, մեզ նկատի ունեմ՝ քաղաքացիներս: Եթե օրենքի գերակայություն լիներ, շատ պաշտոնյաներ այսօր կլինեին այնտեղ, որտեղ օրեր առաջ, հենց այնպես, առանց որեւէ պատճառի հայտնվեց իմ տղան, իմ ընկերոջ ՝ գրող Հակոբ Սողոմոնյանի տղան, ով այդ օրը ընդամենը որոշել էր կինո գնալ եւ կինոթատրոնից  դուրս գալով հայտնվել էր օրենքի պաշտպանների կազմակերպած «Կոլցո» գործողության մեջ:

Եթե օրենքի գերակայություն լիներ, բարձրաստիճան պաշտոնյան իրեն իրավունք չէր վերապահի ցինիկորեն արդարացնել իր քսանհինգ տարեկան տղաների հաջողությունները, ովքեր իր ասելով հասուն մարդիկ են, իրավունք ունեն բիզնես անելու եւ հարստանալու այնքան, որ իրենց թույլ տան 12 միլիոն դոլարով արտերկրում սեփականության իրավունք ձեռք բերել: Կրկնում եմ՝ քսանհինգ տարեկանում:

Օրինակները բազմաթիվ են եւ անհատակ դույլի մեջ կարող ենք լցնել, լցնել, լցնել…կտեղավորվեն: Կտեղավորվեն, բայց մի օր նույնիսկ այդ անհատակ դույլը չի դիմանա, կպայթի անարդարությունից:

Ես չեմ տեսել մի երկիր, որտեղ լրատվամիջոցները բաժանված լինեն երկու ճամբարի եւ կոչվեն լրատվամիջոցներ: Անաչառ լուր, առանց կարծիքի լուր փնտրելու համար պարզ, հասարակ, որեւէ ճամբարին չհամակրող մարդը ստիպված է ժամերով թափառել համացանցում: Հեռուստաընկերությունների մասին խոսելը, համաձայնեք, ավելորդ է: Մեր լրատվամիջոցները նմանվել են այն աֆրիկյան թռչունին, ով կոկորդիլոսի ընթրիքից հետո, բավարարվում է ընթրիքի մնացորդները նրա ատամներից մաքրելով: Եվ այս վիճակը վերաբերվում է երկու կողմերին էլ:

Հաստատ այս վիճակի համար հասարակությունը չէ, որ մեղավոր է: Հասարակությանը տարիներ շարունակ ինչպես կրթել եք, այնպես էլ ստանում եք պատասխանը: Խոստովանեք, որ հասարակության վիճակը ադեկվատ է ձեր անադեկվատ վիճակին: Խոստովանեք եւ անցեք գործի, ճպուռային խրախճանքների՝ թռի-վռի ապրելու  ժամանակը սպառվել է:

Ժամանակն է, նույնիսկ ուշ է, բայց դեռ հնարավոր է այս մասին սթափ մտածել, արտահայտվել եւ գործել:

Բոլոր նրանք, ովքեր մասնավոր զրույցներում դժգոհում են երկրի վիճակից, իսկ համագումարների ժամանակ ծափահարում՝ պակաս դավաճան չեն, քան այն դավաճան տղան, ով ընտանիքով հանձնվեց Ադրբեջանին: Միշտ հիշեք, ուր ենք հասել:

Ասում են. «Ժիրոն համ լավ տղա յա, համ էլ զենքը ձեռքին՝ Բեյրութի քուչեքում ա մեծացել»:

Ի սեր Աստծո, Բեյրութ մի սարքեք մեր երկիրը:

Հարություն Հարությունյանը լրագրող է։

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:






Загрузка...


Губернаторы России
Москва

Столичный мэр реорганизовал управы в ТиНАО


Спорт в России и мире
Москва

Полезные приложения для поклонников спортивной ходьбы


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Азаренко вышла в четвертьфинал турнира WTA-1000 в Риме


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Сенатор Святенко: поддержка фермеров играет важную роль в устойчивости экономики





Путин в России и мире
Москва

Путин: РФ и КНР наладят более тесное взаимодействие в инновационных отраслях


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Блинкен и Зеленский обсудят ситуацию на фронте и обязательства США


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Влад Топалов

«Я много раз в жизни ходил по краю»: Влад Топалов откровенно высказался в шоу «Человек-невидимка» на ТВ-3



Москва

Не только ипомея трехцветная: вот за какие растения на участке могут поплатиться россияне

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net