«Սեւանա լիճ» շախմատի մրցաշարի հաղթողը Սանթոշ Վիդիտն է
Մրցաշարի հաղթող է դարձել Սանթոշ Վիդիտը (Հնդկաստան), որը վերջին տուրում ոչ-ոքի է խաղացել Քրիստոֆ Դուդայի (Լեհաստան) հետ ու 6 միավորով գրավել առաջին տեղը:
Նույնքան միավոր է վաստակել նաեւ Վլադիսլավ Արտեմիեւը (Ռուսաստան), որը լրացուցիչ ցուցանիշներով ելույթն ավարտել է 2-րդ տեղում: Լավագույն եռյակը եզրափակել է Դուդան՝ 5,5 միավորով:
Այս տարի «Սեւանա լիճ» մրցաշարում ելույթ էին ունենում 7 երկրի 10 շախմատիստ: