«Սասնա Ծռեր»-ը հայտնել է, որ երկու նոր վիրավոր ունի
«Գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում, տարածքին հարակից ոստիկանական պատնեշից դավադրաբար կրակ են բացել, որի արդյունքում ոտքերից վիրավորվել են «Սասնա Ծռեր» խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը եւ Հովհաննես Հարությունյանը: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց»,- ասված է հայտարարությունում:
Խումբը տեղեկացրել է նաեւ, որ առավոտյան՝ ժամը 7-ի սահմաններում, քաղաքացի Արթուր Սարգսյանը, սննդով բեռնված իր անձնական օգտագործման մեքենայով ճեղքելով ոստիկանական արգելապատնեշը, հասել է ՊՊԾ մուտքի մոտ, եւ ոստիկանները կրակ են բացել քաղաքացու մեքենայի վրա: Արթուր Սարգսյանը չի տուժել:
Ոստիկանությունը դեռեւս հաղորդագրությամբ հանդես չի եկել: