Կարեն Ասրյանի մրցաշար. Զավեն Անդրիասյանը 2-րդ տեղն է գրավել
Հայ շախմատիստներից ամենաբարձր տեղում ելույթն ավարտել է այս տարվա Հայաստանի չեմպիոն Զավեն Անդրիասյանը:
Նա 9 տուրերում վաստակել է 7 միավոր ու հանգրվանել 2-րդ տեղում: Անդրիասյանը միայն լրացուցիչ ցուցանիշներով է զիջել հաղթողի կոչումը նվաճած Անդրեյ Ժիգալկոյին (Բելառուս):
Եռյակն էլ եզրափակել է մեկ այլ բելառուս շախմատիստ՝ Վլադիսլավ Կովալյովը 6,5 միավորով: