ԵՎՐՈ-2016-ը մեկնարկել է տանտերերի հաղթանակով
Տանտերերին հաջողվել է հաղթել 2:1 հաշվով: Առաջին կեսն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով: Սակայն արդեն երկրորդ խաղակեսի ժամանակ Օլիվյե Ժիրուն առաջ է մղել ֆրանսիացիներին:
Ռումինիայի հավաքականը մի քանի րոպե անց հավասարեցրել է հաշիվը, իսկ 11-մետրանոցն անվրեպ իրացրել է Բոգդան Ստանկուն: 89-րդ րոպեին Դիմիտրի Պայեն գեղեցիկ հարվածով գրավել է մրցակցի դարպասն ու հաղթանակ պարգեւել Ֆրանսիային:
Այսօր կայանալու է երեք հանդիպում` Ալբանիա-Շվեյցարիա, Ուելս-Սլովակիա եւ Անգլիա Ռուսաստան: