Աբրահամ. Ուզում եմ ազատվել պարտության հիասթափությունից
Աբրահամը խոստովանել է, որ իր նպատակը կրկին Աշխարհի չեմպիոն դառնալն է, ու թույլ չի տա որեւէ մեկին կանգնել իր ճանապարհին:
«Երբեք չեմ թերագնահատում մրցակիցներիս, սակայն այս մենամարտի ժամանակ ես կլինեմ գերազանց մարզավիճակում: Ուզում եմ ազատվել Ռամիրեսից կրած պարտության հիասթափությունից եւ ապացուցել, որ կարող եմ ավելին»,- ասել է Աբրահամը:
Բռնցքամարտիկը խոստովանել է նաեւ, որ տեսնում է իր ապագան, որը սկսվելու է հուլիսի 16-ի հաղթանակով:
Աբրահամ-Լիհաուգի մենամարտը կայանալու է հուլիսի 16-ին Բեռլինում: