Սամբոյի Աշխարհի գավաթում Հայաստանը նվաճել է երկու մեդալ
Հաջող է հանդես եկել Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), որը հասել է եզրափակիչ ու այստեղ հաղթանակ է տոնել՝ նվաճելով ոսկե մեդալ:
Մինչեւ 82 կգ քաշային կարգում էլ մեդալակիր է դարձել Դավիթ Գրիգորյանը, որը կանգնել է պատվոհարթակի երրորդ աստիճանին:
Աշխարհի գավաթում հանդես են եկել 15 երկրների ավելի քան 150 մարզիկներ: