Օլիմպիական հավաքական. Արթուր Ալեքսանյան
Ծննդյան թիվ. 21.10.1991 թ. Գյումրի
Մարզաձեւ. Հունահռոմեական ոճի ըմբշամարտ (98 կգ)
Մականուն. Սպիտակ արջ
Ընտանիք. Ամուսնացած չէ
Հոբբի. Չնայած ազատ ժամանակ քիչ է ունենում, բայց շատ է սիրում ֆուտբոլ դիտել, հատկապես Մադրիդի «Ռեալի» հանդիպումները: Երբ Գյումրիում է լինում, ներկա է լինում «Շիրակի» տնային հանդիպումներին: Շատ է սիրում նաեւ ֆուտբոլ խաղալ:
Կրթություն. Սովորել է Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում: Հիմա էլ շարունակում է սովորել կառավարման ֆակուլտետի մագիստրատուրայում:
Անձնական մարզիչ. Գեւորգ Ալեքսանյան
Նորամուտ. Մեծահասակների մրցաշարերում սկսել է հանդես գալ 2010 թվականից: Հավաքականի հետ Նիսում մասնակցել է միջազգային մրցաշարի ու հաղթող դարձել:
Սպորտային կարիերայի սկիզբը. Սկսել է մարզվել 8 տարեկանից: Առաջին քայլերը կատարել է Գյումրու հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոցում, որտեղ էլ մինչ օրս մարզվում է: Այժմ մարզադպրոցը կոչվում է իր անունով:
Մարզաձեւի ընտրությունը. Արթուրի հայրը եւ հորեղբայրը զբաղվել են ըմբշամարտով: Նա փոքր տարիքից հետեւել է ըմբշամարտի ելույթներին ու սիրել մարզաձեւը:
Ամենակարեւոր սպորտային նվաճումը. Աշխարհի չեմպիոնությունը
Կուռքը. Ձգտում է Արմեն Նազարյանի, Լեւոն Ջուլֆալակյանի ու Մնացական Իսկանդարյանի պես Օլիմպիական չեմպիոն դառնալ:
Ամենաազդեցիկ մարդը կարիերայում. Հայրն է՝ Գեւորգ Ալեքսանյանը
Ելույթից առաջ արարողակարգ. Նախավարժանք է անում
Կարգախոսը. Անպայման ձգտել իրականացնել նպատակները:
2013 թ. ԵԱ-ի արծաթե մեդալակիր
2012, 2013, 2014 թթ. Եվրոպայի չեմպիոն
2012 թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր
2013 թ. ԱԱ-ի 2-րդ մրցանակակիր
2014, 2015 թթ. Աշխարհի չեմպիոն
2014, 2015 թթ. Հայաստանի լավագույն մարզիկ
Շքանշաններ
Մովսես Խորենացու մեդալ (2012 թ.)
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ (2014 թ.)
2015թ. սեպտեմբերի 16-ին Հայաստանի Անկախության տոնի առթիվ, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած ավանդի, ինչպես նաեւ ԱԱ-ում տարած հաղթանակի համար պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով:
Նախագծի գործընկեր