«Բավարիան» 18-րդ անգամ նվաճեց Գերմանիայի Գավաթը
Հանդիպման եւ հիմնական, եւ ավելացված ժամանակն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով: Առաջին խաղակեսում խաղը հիմնականում խաղադաշտի կենտրոնում է ընթացել, ու թիմերին չի էլ հաջողվել վտանգավոր պահեր ստեղծել:
Ընդմիջումից հետո Պեպ Գվարդիոլայի սաներն իրենց ձեռքն են վերցրել նախաձեռնությունն ու տարածքային առավելություն ունեցել: Սակայն Հենրիխ Մխիթարյանն ու թիմակիցներն էլ գոլ խփելու մի քանի հնարավորություն են ձեռքից բաց թողել:
Այդպիսով հանդիպման ելքը վճռվել է 11-մետրանոց հարվածաշարով: 4:3 հաշվով ուժեղ է եղել «Բավարիան», որն էլ 18-րդ անգամ նվաճել է Գերմանիայի գավաթը՝ թարմացնելով սեփական ռեկորդը: