Օլիմպիական հավաքական. Արթուր Դավթյան
Ծնվել է. 08.08.1992
Մարզաձեւ. Մարմնամարզություն
Ընտանիք. Ամուսնացած չէ
Հոբբի. Ֆուտբոլ, թենիս
Կրթություն. Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
Անձնական մարզիչ. Հակոբ Սերոբյան
Նորամուտ. 2009 Ֆինլանդիաում կայացած պատանեկան փառատոն
Կարիերայի սկիզբը. 5 տարեկան
Մարզաձեւի ընտրություն. «Ճարպիկ, ակտիվ երեխա եմ եղել: Ծնողներս տարել են մարմնամարզության դպրոց, որ դահլիճում էներգիաս ծախսեմ: Հետո աստիճանաբար կապվեցի ու մնացի»:
Անմենակարեւոր նվաճումը. 2013-ի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը
Ամենադժվար պահին օգնում են. Մարզիչն ու ընկերները
Ելույթից առաջ. Տղաներով օգնում են իրար, քաջալերում ու հանգիստ դուրս գալիս հարթակ
2010 -ին դարձել է Եվրոպայի երիտասարդների չեմպիոն եւ բրոնզե մեդալակիր:
2012-ին մեծահասակների Եվրոպայի առաջնությունում բազմամարտում գրավել է 5-րդ տեղը: Աշխարհի գավաթի խաղարկությունում ճանաչվել է լավագույն մարզիկ ու ստացել Aspire Academy Award: Մասնակցել է Լոնդոնի Օլիմպիական խաղերին:
2013-ին Եվրոպայի առաջնությունում հենացատկ վարժության բրոնզե մեդալակիր է:
Աշխարհի գավաթի բազմակի հաղթող ու մրցանակակիր է:
Մի քանի անգամ ընդգրկվել է Հայաստանի լավագույն 10 մարզիկների ցուցակում:
Նախագծի գործընկեր