ՀՀ նախագահը կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ
Ինչպես հաղորդում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, այցի շրջանակում Սերժ Սարգսյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել ռազմավարական գործընկեր երկու պետությունների միջեւ մի շարք ոլորտներում՝ առեւտրատնտեսական, ներդրումային, էներգետիկայի, հումանիտար եւ այլն, երկկողմ փոխգործակցությանը, ինչպես նաեւ եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հեռանկարին վերաբերող հարցեր»,- ասված է հաղորդագրությունում:
Սերժ Սարգսյանը եւ Վլադիմիր Պուտինը մտքեր կփոխանակեն նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի, առկա խնդիրների եւ այդ գործընթացն առաջ մղելու հնարավորությունների շուրջ:
Սերժ Սարգսյանը, որը նաեւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է, Մոսկվայում մարտի 10-ին կմասնակցի շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը: