Մեկնարկել է Հայաստանի մարմնամարզության առաջնությունը
Առաջին օրը հայտնի են դարձել տղամարդկանց բազմամարտի հաղթողները: Ինչպես Mediamax Sport-ի թղթակցին ասել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գառնիկ Սարոյանը, Հայաստանի չեմպիոն է դարձել Արթուր Դավթյանը:
Պատվոհարթակի երկրորդ աստիճանին կագնել է Արմեն Պետրոսյանը, իսկ երրորդ՝ Վիգեն Խաչատրյանը:
Վաղը Հրանտ Շահինյանի մարզադպրոցում պայքարի են դուրս գալու աղջիկները, իսկ մեկ օր անց էլ կկայանա տղամարդկանց առանձին գործիքների առաջնությունը: