«Միկա»-«Արարատ» դիմակայությունն ավարտվեց ոչ-ոքի
«Միկան» սեփական հարկի տակ ընդունել է «Արարատին»: Թիմերին հաջողվել է մեկական գնդակ ուղարկել մրցակցի դարպասը՝ 1:1: Գոլերի հեղինակներ են դարձել Սամվել Մելքոնյանն ու Ումարու Կաինան:
Երեկ «Փյունիկը» սեփական հարկի տակ 1:2 հաշվով զիջել էր «Բանանցին», իսկ «Ալաշկերտն» էլ 3:0 հաշվով առավելության էր հասել «Գանձասար-Կապանի» նկատմամբ:
16 տուրից հետո առաջատարը 35 միավորով «Ալաշկերտն» է, «Փյունիկն» ունի 30 միավոր, իսկ եռյակը եզրափակում է «Շիրակը» (27 միավոր):