«Բորուսիան» դուրս է եկել Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակիչ
1/16-րդ փուլի պատասխան խաղում Թոմաս Տուխելի սաներն առավելության են հասել «Պորտուի» նկատմամբ: Խաղի միակ գնդակն Իկեր Կասիլիասի դարպասում հայտնվել է 23-րդ րոպեին, երբ դարպասապահի սխալից հետո գրանցվել է ինքնագոլ:
Այս թիմերի առաջին դիմակայությունում եւս հաղթանակ էր տարել Հենրիխ Մխիթարյանի ակումբը՝ առավելության հասնելով 2:0 հաշվով:
1/8 եզրափակիչ հանդիպումների վիճակահանությունը կայանալու է այսօր: