Անուշ Գրիգորյանը Սոֆիայի մրցաշարում պարտվել է 1-ին մենամարտում
Հայաստանի հավաքականի կազմում առաջինը ռինգ է դուրս եկել Եվրոպայի ու աշխարհի երիտասարդների հաղթող Անուշ Գրիգորյանը: Նա 1/16-րդ փուլում մրցել է 2012 թվականի Լոնդոնի Օլիմպիական ու Բաքվի Եվրոպական խաղերի չեմպիոն Վիրջինիա Նիկոլա Ադամի հետ: Մեծ Բրիտանիան ներկայացնող մարզուհին ավելի ուժեղ է եղել ու հասել է առավելության:
Վաղը ռինգ են դուրս գալու Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Սամվել Բարսեղյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ), Արման Դարչինյանը (69 կգ) եւ Արման Հովիկյանը (75 կգ):
Ստրանջայի մրցաշարում հանդես են գալու նաեւ Արթուր Հովհաննիսյանն (49 կգ) ու Նարեկ Մանասյանն (91 կգ):