Դավթյանը հուսով է իր 3-րդ Օլիմպիադայում էլ ավելի լավ մասնակցել
«Արդեն չորս տարի է ես մասնակցում եմ տարբեր վարկանշային մրցաշարերի ու վաստակում եմ միավորներ: Բնականաբար, դժվար էր, սակայն ես վստահ էի իմ ուժերին ու վճռական էի տրամադրված: Ուրախ եմ, որ Ռիոյի խաղերում մասնակցությունս արդեն ապահովել եմ ու արդեն պատրաստվում եմ Օլիմպիադային»,- Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է Դավթյանը:
Նա ելույթ է ունեցել Պեկինի, ապա նաեւ Լոնդոնի Օլիմպիական խաղերում: Հույս ունի, որ կուտակած փորձն ու անցած ճանապարհն իրեն թույլ կտան, որպեսզի այս անգամ էլ ավելի լավ հանդես գա:
Հայաստանի հավաքականից երկրորդ ուղեգրի համար պայքարում է Ֆերդինանտ Կարապետյանը. «Ֆերդինանտը շատ լավ է պատրաստված ու համառ գոտեմարտեր է վարում, սակայն դժվար է լինելու նրա համար: Պատճառն այն է, որ նա նոր միացավ պայքարին ու պետք է անի ամեն ինչ, որպեսզի մի քանի ամսում ստանա Օլիմպիական խաղերում մասնակցելու իրավունք»: