Կարեն Գրիգորյանը Խազարի գավաթում գրավել է 2-րդ տեղը
Վերջին տուրում Կարեն Գրիգորյանը ոչ-ոքի է խաղացել Մասուդ Մոսադեգպուրի (Իրան) հետ: Նրանք երկուսն էլ վաստակել են 7-ական միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով Գրիգորյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, իսկ Մոսադեգպուրը՝ 1-ին:
Հովհաննես Գաբուզյանը հաղթել է Սայեդ Մուսավիին (Իրան) ու ելույթն ավարտել 5-րդ տեղում: