Հայաստանի առաջնությանը 100 սուսերամարտիկներ են մասնակցելու
Մասնակցելու են Երեւանի, Գյումրու, Վանաձորի ու Բյուրեղավանի մարզադպրոցների շուրջ 100 մարզիկներ: Սուսերամարտիկներն ուժերը չափելու են երեք մրցաձեւերում՝ ճկասուսեր, թրասուսեր ու խոցասուսեր:
Մրցաշարի եզրափակիչ մրցելույթները տեղի են ունենալու փետրվարի 13-ին:
Առաջնության արդյունքներով ձեւավորվելու է հավաքականի կազմը, որը Սերբիայի Նովի Սադ քաղաքում մասնակցելու է երիտասարդների Եվրոպայի առաջնությանը: