Հեծանվասպորտի ֆեդերացիան 2016-ին մեծ արդյուքներ է ակնկալում
Ֆեդերացիայի նախագահ Արման Սահակյանը նշել է, որ 2015-ին հայ հեծանվորդներն աննախադեպ արդյունքներ են գրանցել:
«Էդգար Ստեփանյանը նվաճել է երիտասարդների Եվրոպայի չեմպիոնի կոչումը, ապա դարձել աշխարհի փոխչեմպիոն: Սա Եվրոպայի առաջնությունում մարզաձեւի առաջին ոսկե մեդալն էր Հայաստանի ամբողջ մարզական պատմության ընթացքում»,- ասել է նա:
Սահակյանը վստահեցրել է, որ այս տարի չեն բավարարվելու ձեռքբերումներով ու տքնաջան աշխատանքի շնորհիվ կարողանալու են հասնել ավելի մեծ արդյունքների: