Թուրք ընդդիմադիրը մեղադրվում է նախագահին վիրավորելու համար
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով NTV հեռուստաալիքը, Քըլըչդարօղլուն կասկածվում է «նախագահին հրապարակային վիրավորանք հասցնելու մեջ»: Ինչպես հայտնում են, անցած հանգստյան օրերին ԺՀԿ-ի համընդհանուր կոնգրեսի շրջանակում Քըլըչդարօղլուն երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել է «միապետի ծաղրապատկեր»:
Նման արտահայտությունները կարող են դիտարկվել որպես Թուրքիայի ՔՕ 299 հոդվածի խախտում, որը ենթադրում է մինչեւ 4 տարի ազատազրկում: Վիրավորանքի հրապարակային լինելու դեպքում պատժի ժամկետը կարող է երկարել:
Քանի որ ԺՀԿ առաջնորդը պաշտպանված է պատգամավորական անձեռնմխելիությամբ, հետաքննությունը վարելու է դատախազության հատուկ բաժինը, որը զբաղվում է խորհրդարանական խախտումներով: