Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Медиамакс
Май
2024
1 2 3 4
5
6 7 8
9
10 11 12 13 14 15 16 17 18
19
20 21 22 23 24 25
26
27 28 29 30 31

Սոֆյա Իսահակյանը՝ Վարպետի կինն ու Փարիզի ճանաչված դիմահարդարը

0

1936 թվականին Ավետիք Իսահակյանի՝ Փարիզից հայրենիք վերադարձած ընտանիքը հաստատվում է «Ինտուրիստ» («Երեւան») հյուրանոցում։ Խորհրդային Հայաստանի կառավարությունը որոշում է կայացնում Երեւանում՝ ներկայիս Զարոբյան փողոցում Վարպետի համար առանձնատուն կառուցել։

Իսահակյանի ցանկությամբ այն կառուցվում է սեւ սրբատաշ տուֆով, հայկական մատուռի նմանությամբ։ Այստեղ նա ապրում է մինչեւ կյանքի վերջ՝ կնոջ ու որդու ընտանիքի հետ։

Իսահակյանների տունը միշտ մարդաշատ է եղել. հյուրեր, հայտնի անձինք, որոնք գալիս էին այցելության ոչ միայն գրողին, այլեւ նրա կնոջ՝ Սոֆյային։

«Ուժեղ կին՝ Ղարաբաղի նշանավոր Քոչինյանց տոհմից, որը Վարպետին թեւ ու թիկունքն է եղել ողջ կյանքում։ Իսահակյանն ազատված է եղել բոլոր կենցաղային հոգսերից, խնդիրներից, նրան տրված է եղել առանձնանալու, ստեղծագործելու հնարավորություն»,-ասում է Ավ․Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանը։

Տիկին Սոֆյայի ամուր բնավորությունը հատկապես լավ դրսեւորվում է նրանց  փարիզյան կյանքի տարիներին։ 1930-1936 թվականներին Իսահակյաններն ապրել են Ֆրանսիայում։ Մինչ վերջնական տեղափոխվելը հայրենիք, Իսահակյանը որոշում է գնալ Խորհրդային Հայաստան, ծանոթանալ իրավիճակին։ Նրանց որդին՝ Վիգենը, «Հայրս» գրքում պատմում է. մայրը, հասկանալով, որ մի անորոշ ժամանակ պիտի ապրեին առանց ամուսնու եւ նաեւ՝ առանց նրա նյութական օժանդակության, ընտանիքի կարիքները հոգալու համար որոշում է նոր մասնագիտություն ձեռք բերել։ Մինչ այդ նա զբաղվում էր ձեռագործ աշխատանքով՝ մաքոքագործությամբ։

«Մի քանի շաբաթ անց մորիցս էլ պիտի բաժանվեի։ Նա ուզում էր Փարիզ գնալ՝ մասնագիտություն ձեռք բերելու, ապրուստ հայթայթելու մեզ համար։ Եվ շուտով իրականացրեց իր մտադրությունը։ Մեկնեց Փարիզ, որտեղ սկսեց հաճախել նշանավոր Իդա Ռուբինշտայնի կոսմետիկական ինստիտուտի դասընթացները։ Մի քանի ամիս անց դիպլոմ ձեռք բերեց եւ նույն ինստիտուտում անցավ աշխատանքի։ Բավական լավ էլ վաստակում էր, այնքան, որ նույնիսկ կարող էր Փարիզից ինձ գեղեցիկ գրքեր եւ բառարաններ ուղարկել :

... Բավական լավ էր վաստակում, այնքան, որ կարողանում էինք մեր փոքրիկ բնակարանի վարձը եւ օրվա կարիքներն ապահովել։ Փարիզի թատերական աշխարհի բոլոր ականավոր անձինք այդ ինստիտուտի հաճախորդներն էին՝ հռչակավոր ռուս պարուհի Աննա Պավլովան, երգչուհի Լիլի Պոնսը, փարիզյան մյուզիք-հոլի աստղեր Ժոզեֆինա Բեքերը, օրիորդ Միստենգետը։ Գալիս էին նաեւ հայտնի դերասանները՝ իրենց անհաշիվ գրիմների հետքերը մաքրելու համար։ Գալիս էին այստեղ եւ շատ գոհ էին, որ կարող էին ազատորեն ռուսերեն խոսել՝ Շալյապինը, կինոդերասան Իվան Մոժուխինը եւ շատ ուրիշներ ամեն ազգից եւ երկրից»։

Իսահակյանի տուն-թանգարանում պահվում են տիկին Սոֆյայի ֆրանսիական կոսմետիկայի ու հագուստի եզակի նմուշները։

Օրինակ՝ «Բուրժուա»-ի օծանելիքը, որ արտադրվել է քիչ քանակությամբ եւ որից ունեին միայն հավաքորդները, դիմափոշիների հավաքածուն։

Բարձրաճաշակ գլխարկները, տարբեր տեսակի պայուսակները ֆրանսիական նորաձեւության հազվադեպ հանդիպող օրինակներ են։

Ծաղկանկար շալը Վարպետն է նվիրել կնոջը։

«Տիկին Սոֆին այնքան բարձր ճաշակ է ունեցել, այնքան լավ է իմացել ֆրանսիական նորաձեւությունը, ոճը։ Մեր մասնագետները դժվարանում են հասկանալ, թե ինչպես է կարված շանելյան ոճով այս սեւ զգեստը, ինչ նրբություններ կան»,- ասում է Արմենուհի Ավետիսյանը։

Իսահակյանը Հայաստանի օգնության կոմիտեի (ՀՕԿ) Փարիզի մասնաճյուղի նախագան էր, 1930-ականներին Արեւելյան Հայաստան առաջին ներգաղթի կազմակերպիչներից։ Ընտանեկան արխիվում նշանավոր մարդկանց հետ հանդիպումներից, հայտնի մշակութային օջախներում կազմակերպված միջոցառումներից լուսանկարներ կան։

Երբ տեղափոխվում էին Հայաստան, չնայած դժվարություններին՝ իրենց հետ բերել են ավելի քան 500 կտոր օտարալեզու գիրք, իսկ տիկին Սոֆյան՝ նաեւ «մասնագիտական» նվերներ։

«Նա այնքան էր վարպետացել, որ նույնիսկ քսուքների նոր տեխնոլոգիաներ էր մշակել, որոնք մարդիկ օգտագործում էին եւ շատ գոհ էին։ Հայաստան վերադառնալուց հետո այլեւս չի զբաղվել դիմահարդարմամբ, բայց հուշերում պատմում են, որ տուփերով դիմափոշիներ է բերել հարսի, ընկերուհիների համար։ Երբ Իսահակյանը հարցրել է, թե ինչու է այդքան տանում, ասել է՝ էնտեղ դժվար գտնեմ նման բան»։

Հայաստանում էլ նրանք շարունակել են շրջապատել իրենց Եվրոպայից բերած իրերով։  Տուն-թանգարանի տնօրենն ասում է, որ կահույքը, որում զգացվում է ֆրանսիական շունչը, Իսահակյանն է ընտրել։ Ննջասենյակում Փարիզից բարված «ոտքերով» սկուտեղն է, որ վրա տիկին Սոֆյան ամեն առավոտ կաթով սուրճ է մատուցել Իսահակյանին։

Հյուրասենյակում, որը միշտ մարդաշատ է եղել, տիկին Սոֆիի կիսանդրին է։ Երբ հեղինակը՝ Ալիս Մելիքյանը, քանդակը սպիտակ սավանով ծածկված բերել է, Վարպետը բացել է ու՝ «մեկը քիչ էր, երկրո՞րդն եք բերել»։

Կիսանդրին միշտ եւ մինչ օրս Իսահակյանների հյուրասենյակի զարդն է։

Լուսինե Ղարիբյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

1936 թվականին Ավետիք Իսահակյանի՝ Փարիզից հայրենիք վերադարձած ընտանիքը հաստատվում է «Ինտուրիստ» («Երեւան») հյուրանոցում։ Խորհրդային Հայաստանի կառավարությունը որոշում է կայացնում Երեւանում՝ ներկայիս Զարոբյան փողոցում Վարպետի համար առանձնատուն կառուցել։

Իսահակյանի ցանկությամբ այն կառուցվում է սեւ սրբատաշ տուֆով, հայկական մատուռի նմանությամբ։ Այստեղ նա ապրում է մինչեւ կյանքի վերջ՝ կնոջ ու որդու ընտանիքի հետ։

Իսահակյանների տունը միշտ մարդաշատ է եղել. հյուրեր, հայտնի անձինք, որոնք գալիս էին այցելության ոչ միայն գրողին, այլեւ նրա կնոջ՝ Սոֆյային։

«Ուժեղ կին՝ Ղարաբաղի նշանավոր Քոչինյանց տոհմից, որը Վարպետին թեւ ու թիկունքն է եղել ողջ կյանքում։ Իսահակյանն ազատված է եղել բոլոր կենցաղային հոգսերից, խնդիրներից, նրան տրված է եղել առանձնանալու, ստեղծագործելու հնարավորություն»,-ասում է Ավ․Իսահակյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանը։

Տիկին Սոֆյայի ամուր բնավորությունը հատկապես լավ դրսեւորվում է նրանց  փարիզյան կյանքի տարիներին։ 1930-1936 թվականներին Իսահակյաններն ապրել են Ֆրանսիայում։ Մինչ վերջնական տեղափոխվելը հայրենիք, Իսահակյանը որոշում է գնալ Խորհրդային Հայաստան, ծանոթանալ իրավիճակին։ Նրանց որդին՝ Վիգենը, «Հայրս» գրքում պատմում է. մայրը, հասկանալով, որ մի անորոշ ժամանակ պիտի ապրեին առանց ամուսնու եւ նաեւ՝ առանց նրա նյութական օժանդակության, ընտանիքի կարիքները հոգալու համար որոշում է նոր մասնագիտություն ձեռք բերել։ Մինչ այդ նա զբաղվում էր ձեռագործ աշխատանքով՝ մաքոքագործությամբ։

«Մի քանի շաբաթ անց մորիցս էլ պիտի բաժանվեի։ Նա ուզում էր Փարիզ գնալ՝ մասնագիտություն ձեռք բերելու, ապրուստ հայթայթելու մեզ համար։ Եվ շուտով իրականացրեց իր մտադրությունը։ Մեկնեց Փարիզ, որտեղ սկսեց հաճախել նշանավոր Իդա Ռուբինշտայնի կոսմետիկական ինստիտուտի դասընթացները։ Մի քանի ամիս անց դիպլոմ ձեռք բերեց եւ նույն ինստիտուտում անցավ աշխատանքի։ Բավական լավ էլ վաստակում էր, այնքան, որ նույնիսկ կարող էր Փարիզից ինձ գեղեցիկ գրքեր եւ բառարաններ ուղարկել …:

... Բավական լավ էր վաստակում, այնքան, որ կարողանում էինք մեր փոքրիկ բնակարանի վարձը եւ օրվա կարիքներն ապահովել։ Փարիզի թատերական աշխարհի բոլոր ականավոր անձինք այդ ինստիտուտի հաճախորդներն էին՝ հռչակավոր ռուս պարուհի Աննա Պավլովան, երգչուհի Լիլի Պոնսը, փարիզյան մյուզիք-հոլի աստղեր Ժոզեֆինա Բեքերը, օրիորդ Միստենգետը։ Գալիս էին նաեւ հայտնի դերասանները՝ իրենց անհաշիվ գրիմների հետքերը մաքրելու համար։ Գալիս էին այստեղ եւ շատ գոհ էին, որ կարող էին ազատորեն ռուսերեն խոսել՝ Շալյապինը, կինոդերասան Իվան Մոժուխինը եւ շատ ուրիշներ ամեն ազգից եւ երկրից»։

Իսահակյանի տուն-թանգարանում պահվում են տիկին Սոֆյայի ֆրանսիական կոսմետիկայի ու հագուստի եզակի նմուշները։

Օրինակ՝ «Բուրժուա»-ի օծանելիքը, որ արտադրվել է քիչ քանակությամբ եւ որից ունեին միայն հավաքորդները, դիմափոշիների հավաքածուն։

Բարձրաճաշակ գլխարկները, տարբեր տեսակի պայուսակները ֆրանսիական նորաձեւության հազվադեպ հանդիպող օրինակներ են։

Ծաղկանկար շալը Վարպետն է նվիրել կնոջը։

«Տիկին Սոֆին այնքան բարձր ճաշակ է ունեցել, այնքան լավ է իմացել ֆրանսիական նորաձեւությունը, ոճը։ Մեր մասնագետները դժվարանում են հասկանալ, թե ինչպես է կարված շանելյան ոճով այս սեւ զգեստը, ինչ նրբություններ կան»,- ասում է Արմենուհի Ավետիսյանը։

Իսահակյանը Հայաստանի օգնության կոմիտեի (ՀՕԿ) Փարիզի մասնաճյուղի նախագան էր, 1930-ականներին Արեւելյան Հայաստան առաջին ներգաղթի կազմակերպիչներից։ Ընտանեկան արխիվում նշանավոր մարդկանց հետ հանդիպումներից, հայտնի մշակութային օջախներում կազմակերպված միջոցառումներից լուսանկարներ կան։

Երբ տեղափոխվում էին Հայաստան, չնայած դժվարություններին՝ իրենց հետ բերել են ավելի քան 500 կտոր օտարալեզու գիրք, իսկ տիկին Սոֆյան՝ նաեւ «մասնագիտական» նվերներ։

«Նա այնքան էր վարպետացել, որ նույնիսկ քսուքների նոր տեխնոլոգիաներ էր մշակել, որոնք մարդիկ օգտագործում էին եւ շատ գոհ էին։ Հայաստան վերադառնալուց հետո այլեւս չի զբաղվել դիմահարդարմամբ, բայց հուշերում պատմում են, որ տուփերով դիմափոշիներ է բերել հարսի, ընկերուհիների համար։ Երբ Իսահակյանը հարցրել է, թե ինչու է այդքան տանում, ասել է՝ էնտեղ դժվար գտնեմ նման բան»։

Հայաստանում էլ նրանք շարունակել են շրջապատել իրենց Եվրոպայից բերած իրերով։  Տուն-թանգարանի տնօրենն ասում է, որ կահույքը, որում զգացվում է ֆրանսիական շունչը, Իսահակյանն է ընտրել։ Ննջասենյակում Փարիզից բարված «ոտքերով» սկուտեղն է, որ վրա տիկին Սոֆյան ամեն առավոտ կաթով սուրճ է մատուցել Իսահակյանին։

Հյուրասենյակում, որը միշտ մարդաշատ է եղել, տիկին Սոֆիի կիսանդրին է։ Երբ հեղինակը՝ Ալիս Մելիքյանը, քանդակը սպիտակ սավանով ծածկված բերել է, Վարպետը բացել է ու՝ «մեկը քիչ էր, երկրո՞րդն եք բերել»։

Կիսանդրին միշտ եւ մինչ օրս Իսահակյանների հյուրասենյակի զարդն է։

Լուսինե Ղարիբյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Загрузка...

Губернаторы России
Москва

Собянин: С начала года в Москве ввели в эксплуатацию восемь спортивных объектов

Спорт в России и мире
Москва

Прославленный вратарь Икер Касильяс присоединился к кампании Hisense «Ставшие легендой» в поддержку УЕФА ЕВРО 2024™

Загрузка...

Все новости спорта сегодня

Новости тенниса
Елена Веснина

«Мирра Андреева обладает удивительной выживаемостью» // Олимпийская чемпионка по теннису Елена Веснина об итогах женского Roland Garros

Загрузка...

123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

«Нельзя трогать руками»: огромных испанских слизней вновь заметили в Москве

Путин в России и мире
Москва

Путин: Россия будет поддерживать Турцию в стремлении присоединиться к БРИКС

Лукашенко в Беларуси и мире
Минск

Минск подтвердил готовность наращивать сотрудничество с Баку

123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Зеленский в Украине и мире

Навальный в России и мире

Здоровье в России и мире

Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России

Загрузка...

Загрузка...

Ольга Бузова

Легкоатлетка Тангара назвала кринжем участие Бузовой в забеге на Никольской

Москва

Метод терапии: какие бывают исцеляющие кристаллы и как их использовать

Друзья 123ru.net

Информационные партнёры 123ru.net

Спонсоры 123ru.net