Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Медиамакс
Май
2024
1 2 3 4
5
6 7 8
9
10 11 12 13 14 15 16 17 18
19
20 21 22 23 24 25
26
27 28 29 30 31

Սամարղանդի 121-ամյա հայկական եկեղեցին եւ համայնքի կյանքը՝ «ինչպես սեփական տանը»

0

Ուզբեկստանը հետխորհրդային տարածաշրջանի ամենահայաշատ երկրներից է։ Պաշտոնական տվյալներով՝ այստեղ ապրում է մոտ 80 հազար հայ, որոնցից 50 հազարը Ուզբեկստանի քաղաքացի է։ Հայերը հիմնականում կենտրոնացած են Տաշքենդ (50 000) եւ Սամարղանդ (25 000) քաղաքներում։ 1991 թվականին՝ Ուզբեկստանի անկախության հռչակումից հետո, հիմնադրվել են Տաշքենդի հայկական մշակութային կենտրոնն ու Սամարղանդի «Լույս» կրթամշակութային կենտրոնը։ Սամարղանդում գործում է նաեւ Հայ Առաքելական Սուրբ Աստվածածին եկեղեցին` հայերենի, անգլերենի եւ շախմատի կիրակնօրյա դասերով:

Սորենտա Ամետովան աշխատում է Սամարղանդի հայկական եկեղեցուն կից՝ փորձելով մասսայականացնել հայերենի ուսումնասիրությունն, ինչպես նաեւ՝ համախմբել քաղաքի հայ համայնքին։

Մեդիամաքսի հետ զրույցում նա պատմել է հայկական եկեղեցու եւ «Լույս» կենտրոնի գործունեության մասին, ինչպես նաեւ՝ կիսվել սեփական ընտանիքի պատմությունով։

Վերադարձի՛ր, Սորենտա

Ծնվել եւ մեծացել եմ Սամարղանդում՝ հայ-թաթարական ընտանիքում։ Տատիկներիցս մեկը Ղրիմի թաթար է եւ Յալթայից Ուզբեկստանում է հայտնվել ռեպրեսիաների հետեւանքով, երկրորդը՝ արցախցի հայ, որը նույնպես ռեպրեսիաների հետեւանքով ստիպված է եղել տեղափոխվել Սամարղանդ։ Այսպես հայրս, լինելով Ղրիմի թաթար, ծանոթացել ու սիրահարվել է մորս՝ արցախցի հայուհուն: Նրանք ընտանիք են կազմել, ծնվել ենք ես եւ քույրս։

Մարդկանց միշտ հետաքրքրում է անունս՝ Սորենտա: Ադպես է ինձ անվանել տատիկս։ Իտալիայում Սորենտո անունով մի քաղաք կա: 16 տարեկանում տատիկս ֆիլմ էր նայել, որում հնչում էր «Վերադարձիր Սորենտո» երգը։ Նրան թվացել էր, թե կատարողը երգում է՝ «Վերադարձի՛ր, Սորենտա»: Տատիկիս այնքան էր դուր եկել երգը, որ որոշել էր՝ դստերն այդպես է անվանակոչելու, սակայն արդյունքում Սորենտա կոչեցին ինձ (ժպտում է - խմբ.):

Մասնագիտությամբ վարսահարդար եմ եւ այժմ աշխատում եմ Սամարղանդի հայկական եկեղեցուն կից «Լույս» կենտրոնում։ Կիրակի օրերին այստեղ անցկացվում են հայերենի, անգլերենի եւ շախմատի դասեր։ Մուտքն ազատ է, բաց ենք բոլորի համար՝ անկախ ազգությունից։ Մեր ուսուցիչները շատ նվիրված են: Նրանք փորձում են աշակերտներին հնարավորին շատ գիտելիք փոխանցել:  

«Սամարղանդի հայ համայնքն ապրում է ինչպես սեփական տանը»
Սամարղանդը Ուզբեկստանի մշակութային մայրաքաղաքն է։ Սա ավելի քան 2750-ամյա հնագույն քաղաք է, որտեղ ապրում է 573 հազար մարդ, կա 14 հնագիտական հուշարձան, 410 ճարտարապետական կոթող, 23 տեսարժան վայր եւ 36 մոնումենտալ հուշարձան։

Ուզբեկստանը բազմազգ պետություն է, որտեղ ապրում են տասնյակ ժողովուրդներ։ Այստեղ բոլոր ազգություններին, այդ թվում՝ հայերին, շատ լավ են վերաբերվում:

Կարող եմ ասել՝ այսօր Սամարղանդի հայ համայնքն ապրում է ինչպես սեփական տանը։ Մենք նշում ենք եւ՛ մեր ազգային տոները, եւ՛ ակտիվորեն մասնակցում քաղաքային տարբեր միջոցառումների ու տոների։

Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին

Սամարղանդի հայկական եկեղեցին կառուցվել է 1903 թվականին։ Այն ժամանակ քաղաքում բնակվում էր 149 հայ (123 տղամարդ եւ 26 կին)։ Եկեղեցի հիմնելու համար քահանա Ռուբեն Բեգուլյանցը դիմել էր տեղի իշխանություններին, եւ նույն թվականին որոշում էր կայացվել տեղի հայերին վաճառել անհրաժեշտ հողատարածքը:
Արդեն տարեվերջին Հայ առաքելական եկեղեցու հետեւորդները հնարավորություն են ստանում աղոթել սեփական ձեռքերով ու միջոցներով կառուցված տաճարում: Սամարղանդի հայկական եկեղեցու առաջին քահանան է դառնում Ռուբեն Բեգուլյանցը, որի ներդրումն ամենամեծն էր այս ծրագրի իրականացման գործում:

1939 թվականին քաղաքային իշխանությունների հրամանով եկեղեցին փակվում է։ Տասնամյակների ընթացքում նախկին հայկական եկեղեցու շենքը փոխում է բազմաթիվ սեփականատերեր ու ծառայում տարբեր նպատակների:

ԽՍՀՄ փլուզումից հետո Ուզբեկստանի Սամարղանդի շրջանում ապրում էր ավելի քան 10 հազար հայ, եւ «Լույս» ազգային մշակութային կենտրոնի ստեղծումն անհրաժեշտություն էր։ Հենց այդ ժամանակ էլ կենտրոնի խորհրդի անդամները որոշում են վերադարձնել եկեղեցին հավատացյալներին։ Երկարատեւ աթեիստական քարոզչության եւ կրոնական գործունեության արգելքի ժամանակահատվածում Կենտրոնական Ասիայի հայկական սփյուռքը հիմնականում կորցրել էր իր ազգային արմատները: Իրավիճակը փոխելու համար «Լույս» կենտրոնի ղեկավարությունն Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինին խնդրում է հոգեւորականներ գործուղել Սամարղանդ։ Արդեն 1991 թվականի գարնանն Էջմիածնից երկու բանագնացներ՝ Տեր Արտակ եւ Տեր Ավետիս քահանաները ժամանում են քաղաք։ Նրանք ոչ միայն մկրտում էին երեխաներին, կատարում պսակադրության, հոգեհանգստի արարողություններ եւ նշում եկեղեցական տոներ, այլեւ՝ տեղի հայերին ծանոթացնում էին Հայ Առաքելական եկեղեցու կանոններին։ Դա նպաստում էր, որ սամարղանդահայերն առավել մոտ լինեն իրենց պատմական հայրենիքի կյանքին ու ավանդույթներին։ Սեփական եկեղեցին վերակենդանացնելու մասին մտքերը դառնում են մասսայական:

Վազգեն Առաջին կաթողիկոսը մշտական ծառայության համար Սամարղանդ է ուղարկում նոր քահանա Սերովբե վարդապետին։ Հայ համայնքը դիմում է քաղաքային իշխանություններին՝ եկեղեցու նախկին շենքը հավատացյալներին վերադարձնելու խնդրանքով։ Այն բավարարվում է ու ավելի քան երկու տարում եկեղեցին վերակառուցվում է:

Շինարարության ընթացքը եկեղեցու կանոններին համապատասխանեցնելու համար Սամարղանդ է ժամանում նաեւ Տեր Գրիգոր քահանան (Արմեն Մարկոսյանը)։ Հետագայում նա փոխարինում է Սերովբե վարդապետին, որին տեղափոխում են այլ թեմ։ 1995 թվականի մայիսի 23-ին եկեղեցու զանգակատան վրա տեղադրվում է խաչ ու կախվում են զանգեր:

Սամարղանդի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու հանդիսավոր օծումն ու բացումը տեղի է ունենում 1995 թվականի օգոստոսի 20-ին։

Համախմբել ու ծանոթացնել Սամարղանդի հայերին

Ինչպես նշել էի, այժմ եկեղեցում ամեն կիրակի անցկացվում են հայերենի, անգլերենի եւ շախմատի դասեր։ Ցավոք, աշակերտների թիվը դեռ մեծ չէ, բայց մենք ակտիվորեն աշխատում ենք ավելի շատ մարդկանց ներգրավելու ուղղությամբ։

Տասնամյակների ընթացքում շատ հայեր լքել են Ուզբեկստանը, ոմանք ընդունել են ուղղափառ հավատք: Բացի այդ, այսօր համացանցի գոյությունը նպաստում է, որ մարդիկ առավել քիչ մասնակցեն այս կամ այն իրադարձությանը: Շատերը հաճախ ուղիղ եթերում հետեւում են տեղի ունեցողին, բայց չեն մասնակցում անձամբ:
Այսօր մեր եկեղեցին ունի մշտական քահանա: Ուզբեկստանի համայն հայության հոգեւոր հովիվը Տեր Հովհաննեսն է (քահանա Հովհաննես Գրիգորյան)։ Նա ապրում է Տաշքենդում, սակայն պատարագներ է մատուցում ինչպես Տաշքենդում, այնպես էլ՝ Սամարղանդում։

Անձամբ ես շատ ծրագրեր ունեմ եւ սիրում աշխատանքս։ Առաջիկայում նախատեսում մեր եկեղեցու մասին յութուբյան ուսուցողական տեսանյութ պատրաստել: Ուզում եմ, որ այն լինի չորս լեզվով՝ հայերեն, ուզբեկերեն, ռուսերեն եւ անգլերեն: Նախատեսում եմ նաեւ տեսանյութ, որի նպատակը ծանոթությունն է: Դրանում հայ համայնքի ներկայացուցիչները կպատմեն իրենց մասին: Կարծում եմ՝ իրար ճանաչելով՝ համայնքն ավելի համախմբված կդառնա, եւ առավել շատ մարդիկ կսկսեն հաճախել մեր եկեղեցի:

Յանա Շախրամանյան

Загрузка...

Губернаторы России
Москва

Собянин: Начался прием заявок на конкурс грантов для социальных НКО

Спорт в России и мире
Москва

После концерта и в дождь дороже: как складываются цены на поездки на такси

Загрузка...

Все новости спорта сегодня

Новости тенниса
Ролан Гаррос

Теннисист Джокович побил рекорд Федерера по победам на турнирах "Большого шлема"

Загрузка...

123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

"Святой Ленин" спасает мир и возглавляет "восстание ИИ машин... хороших по существу". 8 серия, СЕРЬЁЗНЫЕ НОВОСТИ.

Путин в России и мире
Москва

Выходки эстонских забияк: так ли всё безобидно?

Лукашенко в Беларуси и мире

123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Зеленский в Украине и мире
Киев

Зеленский* определил, где размещать еще не переданные системы ПВО

Навальный в России и мире
Москва

«Не тот человек в земле, не тот человек в Кремле». Память Навального почтили в регионах

Здоровье в России и мире

Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России

Загрузка...

Загрузка...

Коммерсантъ

Штрафы подняли на совесть // В Москве и Петербурге водители станут платить в несколько раз больше за неоплаченный проезд

Москва

Откупорить мегаполис. Как Москва решила проблему пробок

Друзья 123ru.net

Информационные партнёры 123ru.net

Спонсоры 123ru.net