ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը Հայաստանում է
![ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը Հայաստանում է](https://mediamax.am/datas/znews/thumb_/2024/05/1714976087_3888330.jpg)
Իվանա Ժիվկովիչի այցի նպատակն է քննարկել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Հայաստանի կառավարության հետ գործընկերությունը, տեղում ծանոթանալ ՄԱԶԾ-ի հիմնական միջամտություններին, ներառյալ փախստականների ճգնաժամին արձագանքելը, ինչպես նաեւ դիտարկել ՄԱԶԾ-ի զարգացման օրակարգը եւ հիմնական առաջնահերթությունները միջազգային եւ ազգային գործընկերների հետ:
Հայաստան կատարած այցի ընթացքում նա կհանդիպի մի շարք պաշտոնյաների հետ, ինչպես նաեւ կայցելի ՄԱԶԾ-ի ծրագրեր Գեղարքունիքի, Տավուշի, Արարատի, Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերում եւ կհանդիպի շահառուների հետ: