Добавить новость
123ru.net
Медиамакс
Май
2024
1 2 3 4
5
6 7 8
9
10 11 12 13 14 15 16 17 18
19
20 21 22 23 24 25
26
27 28 29 30 31

«Կորցրած ամերիկյան երազանք». գիրք Ցեղասպանությունը վերապրած եւ Գուլագ աքսորված հայի մասին

0

Օրերս Common Ground Books & Spirits գրախանութում տեղի է ունեցել Դիանա Մովսեսյանի «Կորցրած ամերիկյան երազանք» գրքի փակ շնորհանդեսը: Սա մասնագիտությամբ իրավաբան հեղինակի առաջին գրական փորձն է:

«Գրքի միտքը ծագեց, երբ լսեցի ամուսնուս հարազատների՝ ԱՄՆ քաղաքացիություն ստանալու յուրօրինակ պատմությունը: Դրա վրա աշխատեցի մոտ 2,5 տարի»,- շնորհանդեսի ժամանակ ասել է հեղինակը:

Դիանա Մովսեսյանի ամուսնու ընտանիքի անդամները Հայոց ցեղասպանությունը վարեպրածի ուղիղ ժառանգներ են: 20-րդ դարի սկզբին, երբ Օսմանյան կայսրությունում տեղի էին ունենում զանգվածային ջարդեր, շատ հայերի օգնում էր փրկվել Մերձավոր Արեւելքում ամերիկյան օգնության կոմիտեն (Near East Foundation, NEF)՝ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի, Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի եւ նրա մի խումբ գործընկերների ջանքերի շնորհիվ։

Փրկվածներից մեկը գրքի հերոսն էր՝ Կիրակոս Նուրէանը, որը հետագայում փոխում է անունը՝ դառնալով Ջորջ Մամբրեյան։ Ծնվելով Օսմանյան կայսրության (Արեւմտյան Հայաստան) Սեբաստիա նահանգում՝ նրան հաջողվում է փրկվել սպանդից եւ աքսորի ճանապարհին, բաժանվելով մորից եւ քրոջից, Ջորջը հայտնվում է «Մարթա Վաշինգտոն» նավում եւ հասնում Միացյալ Նահանգներ:

Հեղինակի խոսքով՝ այսքանով Ջորջի կյանքի դժվարությունները չեն ավարտվում: Մեծ ճգնաժամի տարիներին Խորհրդային Միությունը վարում էր ԽՍՀՄ ինդուստրացման քաղաքականություն։ Ռուզվելտի եւ Ստալինի միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Միացյալ Նահանգներից հազարավոր քաղաքացիներ մեկնում են Խորհրդային Միություն՝ արտագնա աշխատանքի: Իրականում նրանք գնում էին երազանքի հետեւից, թե աշխարհում կա մի պետություն, ուր մարդը կարող է արժանավայել կյանքով ապրել: Սա պատմության մեջ եզակի տարիներ էին, երբ ԱՄՆ ներգաղթող մարդկանց թիվը զիջում է երկրից հեռացողների թվին: Ջորջը եւս հազարավոր ամերիկացիների հետ մեկնում է Խորհրդային Միություն՝ մոր հուղարկավորությանը մասնակցելու ու հետո նաեւ տեղում աշխատելու: Մոսկվա ժամանելուց անմիջապես հետո, սակայն, նրանից ու իր հայրենակիցներից վերցնում են ամերիկյան անձնագրերը: Մոր հուղարկավորությունից հետո գրքի հերոսը դիմում է ԽՍՀՄ-ում Միացյալ Նահանգների դեսպանատուն՝ անձնագիրը վերադարձնելու խնդրանքով: Ի պատասխան նրան պարզապես ձերբակալում են ու աքսորում Գուլագ:

«Կորցրած ամերիկյան երազանք» գրքի հեղինակը նշում է, որ տարիներ անց Միացյալ Նահանգների անհետացած քաղաքացիների ճակատագրերի վերաբերյալ լայնածավալ հետաքննության ընթացքում ԱՄՆ կառավարությունը հայտնաբերել է Խորհրդային Միությունում կորած հազարավոր ամերիկացների փաստաթղթեր: Այդ թվում՝ Ջորջ Մամբրեյանի անձնագիրը: Այդ ժամանակ, ցավոք, գրքի հերոսն այլեւս ողջ չէր:

Հետագայում Ջորջի ընտանիքը՝ երեխաները, թոռներն ու ծոռները ստանում են ԱՄՆ քաղաքացիություն՝ դառնալով մարդկության պատմության մեջ երկու մեծ ողբերգություն՝ Հայոց ցեղասպանությունն ու Գուլագը տեսած ամերիկացու ժառանգներ:

«Այս գիրքը մեզնից յուրաքանչյուրի մասին է: Ջորջը Ցեղասպանությունը վերապրած հայի հավաքական կերպարն է։ Գլխավոր ուղերձը, որ ցանկանում եմ հասցնել ընթերցողին՝ չմոռանալ սեփական ժողովրդի պատմությունը: Երբ դրանից դասեր չես քաղում, այն կրկնվելու հատկություն ունի: Նույնսիկ ամենահզոր անձնագիրը չի պաշտպանի մարդուն, եթե նա հայտնվում է անօրեն ու մարդատյաց ժամանակներում։

Ի սկզբանե ցանկանում էի, որ գիրքը վավերագրական լինի: Մեծ ծավալի նյութ էի հավաքել՝ արխիվային փաստաթղթեր, ականտեսների հիշողություններ եւ լուսանկարներ: Բայց արդունքում ձեռքս ընկավ ամերիկացի գրող Թիմ Ցուլիադիսի «Ամերիկյան ողբերգությունը ստալինյան Ռուսաստանում» (American tragedy in Stalin’s Russia) գիրքն ու հասկացա՝ ցանկանում եմ գեղարվեստական գիրք գրել՝ հիմնված իրական դեպքերի վրա», - շնորհանդեսի ժամանակ ասել է հեղինակը:

Այսօր գիրքը հասանելի է երեք լեզվով՝ հայերեն, անգլերեն եւ ռուսերեն: Դեռեւս այն հնարավոր է գտնել միայն Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի գրախանութում, սակայն որոշ ժամանակ անց օրինակներ կլինեն նաեւ հայաստանյան այլ գրախանութներում:

Դիանա Մովսեսյանի «Կորցրած ամերիկյան երազանք»-ի շնորհանդեսին մասնակցել են գրքի անգլերեն տարբերակի թարգմանիչ Նազարեթ Սեֆերյանը, Ռուսաստանի եւ Հայաստանի գրողների միության անդամ, գրող, գրքի ռուսերեն տարբերակի խմբագիր Գոհար Ռշտունին, հայերենի թարգմանական խմբագիր Նունիկ Ավետիսյանը եւ այլ հյուրեր: 

Загрузка...

Губернаторы России
Москва

Москва-Пекин. Собянин в Китае подписал соглашение о сотрудничестве

Спорт в России и мире
Москва

Резидент «Инсайт Люди» Дмитрий Зубов установил мировой рекорд по чеканке мяча

Загрузка...

Все новости спорта сегодня

Новости тенниса
WTA

Самсонова выиграла турнир WTA в Хертогенбосхе

Загрузка...

123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Бизнес-омбудсмен Москвы оказывает поддержку НМСП

Путин в России и мире
Москва

ЯНДЕКС, АЛЕКСАНДР ПУШКИН, АНАТОЛИЙ ГОЛОД И "СВЯТОЙ ЛЕНИН" ВЕДУТ СЛЕДСТВИЕ ВЕКА! ВАЖНЫЕ СЕРЬЁЗНЫЕ ДАННЫЕ.

Лукашенко в Беларуси и мире

123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Зеленский в Украине и мире

Навальный в России и мире

Здоровье в России и мире

Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России

Загрузка...

Загрузка...

Александр Розенбаум

Розенбаум проиграл суд из-за неуплаты счетов за энергоснабжение

Москва

«Охотники на тигров»: эксперт рассказал о подаренных Путину корейских собаках

Друзья 123ru.net

Информационные партнёры 123ru.net

Спонсоры 123ru.net