Добавить новость
123ru.net
Медиамакс
Июль
2022
1 2
3
4
5
6 7 8 9
10
11 12 13 14 15 16
17
18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30
31

STARMUS-ի հյուրերը. Քրիս Հեդֆիլդի արկածները բաց տիեզերքում եւ աստղային երգը

0

Քայլել բաց տիեզերքում, ապրել տիեզերանավում, կիթառ նվագել անկշռության պայմաններում, հաղթահարել սեփական վախերն ու տիեզերքից հիանալ մայր մոլորակի գեղեցկությամբ. թվարկվածները շատ չնչին մասն են կանադացի տիեզերագնաց Քրիս Հեդֆիլդի անհավանական արկածներից: Իր փորձով նա կկիսվի նաեւ Հայաստանում՝ սեպտեմբերի 5-10-ը կայանալիք STARMUS VI գիտության եւ արվեստի փառատոնի շրջանակում:

Մեդիամաքսը ներկայացնում է 6 հետաքրքրական փաստ Քրիս Հեդֆիլդի մասին:

Փաստ № 1. Առաջին կանադացին բաց տիեզերքում

1969 թվականի հուլիսի 20-ին Կանադայի Օնտարիո նահանգի մի ամառանոցում 9-ամյա Քրիսը մի խումբ մարդկանց հետ ուշադիր նայում էր հեռուստացույցի էկրանին՝ հետեւելով, թե ինչպես է Նիլ Արմսթրոնգն առաջին քայլն անում Լուսնի վրա:

Հետագայում նա իր գրքում գրում է, որ թեեւ էկրանի պատկերը մաքուր չէր, սակայն նա հստակ գիտեր, թե ինչ է տեսնում՝ անհնարինը դարձավ հնարավոր: Այդ գիշեր, երբ փոքրիկ Քրիսը նայում էր Լուսնին՝ արդեն որպես նվաճված երկնային մարմնի, հստակ հասկանում է իր կյանքի ուղղությունը:

«Ես գիտեի, որ տիեզերագնաց եմ դառնալու, բայց նաեւ գիտեի, որ դա անհնար է: Տիեզերագնացներն ամերիկացիներ են: NASA-ն հայտեր ընդունում էր միայն ԱՄՆ քաղաքացիներից, իսկ Կանադան չուներ տիեզերական գործակալություն ... Բայց ընդամենը մեկ օր առաջ Լուսնի վրա քայլելը եւս անհնար էր: Գուցե մի օր այն ինձ համար եւս իրական դառնա, եւ եթե այդ օրը գա, ես պետք է պատրաստ լինեմ դրան»,- գրում է Քրիսը:

1992 թվականի հունիսին Հեդֆիլդը դառնում է «Կանադացի տիեզերագնացների ծրագրի» 4 մասնակիցներից մեկը՝ ընտրվելով 5 330 դիմորդներից: 1995 թվականին նա առաջին անգամ թռչում է տիեզերք, իսկ 2001 թվականի առաքելության շնորհիվ դառնում առաջին կանադացի տիեզերագնացը, որ եղել է բաց տիեզերքում: Այդ ժամանակ նա ներգրավված էր Միջազգային տիեզերական կայանի (անգլ.՝ International Space Station) ռոբոտ-արմունկ Canadarm2-ի կառուցման աշխատանքներում:

Փաստ №2. Կնոջ դերը հիասթափությունը հաղթահարելիս

Չնայած երիտասարդ Քրիսը վստահ քայլերով գնում էր դեպի մանկության երազանքը, հիասթափության պահեր եւս եղել են: Դրանցից մեկը 1986 թվականի «Չելենջեր» տիեզերանավի աղետն էր: Քրիսի խոսքով՝ իր համար առանց այդ էլ դժվար էր ընտանիքին ընտելացնել իր՝ տիեզերագնաց դառնալու մտքին, իսկ աղետից հետո միանգամայն հանձնվում է:

«Սկսեցի մտածել, որ այդ գաղափարը երբեք իրականություն չի դառնա, եւ պետք է մտածեմ, թե ուրիշ ինչ կարող եմ անել: Որոշեցի ավիաընկերության օդաչու դառնալ: Այդ ժամանակ երեք երեխաներս շատ փոքր էին, ես գրեթե գումար չէի վաստակում ու տանը քաոտիկ իրավիճակ էր, բայց կինս ինձ հետեւյալն ասաց. «Մեզ հետ ամեն ինչ լավ է, ուտելիք ունենք, կոշիկ ունենք, եւ եթե այս անհաջողությունը եղել է NASA-ում, դա չի նշանակում, թե ամեն ինչ ավարտված է: Եթե դու որոշես հենց հիմա թողնել քեզ համար ամենակարեւորը ժամանակավոր հանգամանքների դասավորության պատճառով, մինչեւ կյանքիդ վերջը կզղջաս դրա համար»: Կարծում եմ՝ իմ բախտը բերել է նաեւ այն հարցում, որ ամուսնացել եմ չափազանց ուժեղ մարդու հետ:  Պետք է միշտ պատրաստ լինես, երբ ճակատագիրն ապտակում է քեզ եւ կարողանաս օգտվել դրանից»,- ասում է Քրիս Հեդֆիլդը:

Փաստ № 3. Բարձրության վախը

Տիեզերագնաց-օդաչուն վախենում է բարձրությունից: Այս մասին Քրիս Հեդֆիլդը խոստովանում է իր «Երկրի վրա ապրելու տիեզերագնացի ուղեցույցը» («An Astronaut's Guide to Life on Earth») բեսթսելերում: Հետագայում նա բացատրում է, թե ինչպես էր տիեզերական բարձրության պայմաններում հաղթահարելում իր վախը.

«Դա մտքի խաղ է: Իրականում բարձրությունից չէ որ վախենում ես, այլ գետնին հարվածից, եւ եթե ինչ-որ ձեւով իմանաս, որ չես ընկնելու այդ բարձրությունից, այն քեզ չի անհանգստացնի: Նույնը կարելի է անել տիեզերքում քայլելիս: Առաջին անգամ, երբ դուրս եկա բաց տիեզերք, առաջին պահին ինձ ամրացված պարանից չափազանց պինդ էի բռնել, բայց հետո սկսեցի հասկանալ, որ ես չեմ կարող ընկնել Երկրի վրա, եւ կարծես աշխարհն ինձ հետ է ճանապարհորդում տիեզերքում: Երբ որ այդ մտավոր փոփոխությունն անում ես ու ասում ինքդ քեզ, որ չես ընկնելու, ձեռքերդ հետզհետե սկսում են թուլանալ եւ ինչ-որ պահից ամբողջովին բաց ես թողնում՝ Երկրի ու տիեզերանավի հետ միասին պտտվելով Արեւի շուրջը»,- ասում է Քրիս Հեդֆիլդը:

Փաստ № 4. Միանգամայն կույր բաց տիեզերքում

Միջազգային տիեզերական կայանի (ISS) կառուցման աշխատանքների ժամանակ, երբ Քրիսը կատարում է իր առաջին քայլերը բաց տիեզերքում, նրա մի աչքի մեջ ինչ-որ բան է լցվում, դրանից ուժեղ ցավ է զգում, հետո աչքն արցունքոտվում է:

«Անկշռելիության պայմաններում արցունքները չեն հոսում, եւ այդ գրգռված աչքի արցունքոտ պղպջակը սկսեց մեծանալ: Հետո այն փոքրիկ ջրվեժի նման հոսեց դեպի մյուս աչքս, եւ այդպես իմ երկու աչքերն աղտոտվեցին: Ստիպված էի ընդհատել աշխատանքս, որովհետեւ այլեւ չէի տեսնում, թե ինչ եմ անում: Կապ հաստատեցի Հյուսթոնի հետ ու ասացի՝ խնդիր ունեմ, երկու աչքերս կուրացել են, ի՞նչ կարող եմ անել: Նրանց մտածեցին, որ աչքիս մեջ լցվել է այն քիմիական նյութը, որն օդից դուրս է մղում ածխաթթու գազը: Ասացին, որ բացեմ մաքրման փականը եւ թույլ տամ, որ թթվածինս բաց թողնվի տիեզերք: Բարեբախտաբար, նոր թթվածինը, որ փչում էր իմ սաղավարտի հետեւից, բավարար էր չորացնելու համար աչքերիս շուրջ հավաքված արցունքի պղպջակները եւ նորից սկսեցի տեսնել»,- պատմում է Քրիսը:

Հետագայում պարզվում է, որ տիեզերագնացի աչքի մեջ լցվել էր իր երեսկալի համար նախատեսված հակամառախուղային հեղուկը: Այդ դեպքից հետո այն այլեւս չեն կիրառում նման թռիչքների ժամանակ:

Փաստ № 5. 146 օր տիեզերքում

2012 թվականի դեկտեմբերի 19-ին Քրիս Հեդֆիլդը նորից տիեզերք է թռչում «Սոյուզ TMA-07M» տիեզերանավով՝ 146 օր աշխատելու Միջազգային տիեզերական կայանում:

5 ամիս անց Երկիր վերադառնալը տիեզերագնացների մարմնի համար շոկային էր: Այն սովորել էր անկշռության պայմաններին:

«Մարմինս շատ երջանիկ էր առանց գրավիտացիայի՝ կարող էիր պատին հպվելով  սալտոներ անել, մեկ մատով պտտել սառնարանը, եւ երբեք չէիր անհանգստանում, թե որ կողմում է վերեւը: Այդ ամբողջը հանկարծ փոխվեց, երբ եկանք Երկիր, եւ հիմա մարմինս փորձում է հասնել այդ փոփոխության հետեւից: Գլխապտույտներ ունեմ, մարմինս լավ չի հիշում, թե ինչպես պետք է արյունը գլխիս հասցնի, դրա համար հագուստիս տակից հատուկ կոստյում եմ կրում, որը արյունը դեպի գլուխս է մղում: 5 ամիս գլուխս վերեւում չեմ պահել, դրա համար էլ վիզս ու մեջքս ցավում են հիմա ... Բայց ժամ առ ժամ ամեն ինչ կարգավորվում է»,- BBC-ին պատմել էր Քրիսը:

Ծանրության ուժի պայմաններում նորից քայլելը եւս հեշտ չէր: Քրիսի խոսքով՝ առաջին մի քանի օրերին իր քայլվածքը նման էր տաք ածուխի վրայով քայլելուն:

Առաքելության ընթացքում տիեզերագնացը շարունակաբար իր թվիթերյան էջում կիսվում էր անհավանական լուսանկարներով: Նա շուրջ 45 000 կադր է արել: Քրիսի խոսքով՝ ինքն իրեն պատասխանատու է զգում իր թռիչքն իրականություն դարձրած բազմաթիվ մարդկանց առաջ ու պարտավոր է իր փորձը դարձնել նրանցը եւս:

Փաստ № 6. Երաժշտական տեսահոլովակ տիեզերանավից

Սոցիալական ցանցերում Քրիսի հայտնիության բումը ISS-ի առաջադրանքի վերջին օրն էր, երբ նրա որդին հրապարակում է հոր երաժշտական տեսահոլովակը՝ Դեյվիդ Բոուիի «Տիեզերական տարօրինակություն» (անգլ.՝ «Space Oddity») երգի կատարումը տիեզերանավում:

«Դեռեւս 2001 թվականից ISS-ում կա ակուստիկ կիթառ, որովհետեւ շատ տիեզերագնացներ նաեւ երաժիշտներ են: Լավ է, երբ հեռու ես տնից, ազատ ժամերին կարող ես նվագել ծանոթ ու սիրելի երգեր: Մի անգամ տղաս՝ Էվանն ասաց, որ պետք է «Space Oddity»-ի քավեր տարբերակը ձայնագրեմ: Սկզբում չէի համաձայնում, որովհետեւ դժվար է Դեյվիդ Բոուիի քավերն անելը: Բացի այդ, երգը տիեզերքում մահացող տիեզերագնացի մասին է, իսկ ես այնտեղ ապրում էի, չէի ուզում դա երգել: Տղաս սկսեց համոզել, ասաց, որ կփոխի երգի բառերը, հետո պարտադրեց, որ վիդեո տարբերակով լինի, այլապես ոչ ոք չի հավատա, որ դա տիեզերքում է: Ասացի նրան՝ Էվան, ես տիեզերանավի հրամանատար եմ, եւ ես այստեղ զբաղված եմ: Պատասխանեց, որ եթե չանեմ դա, ամբողջ կյանքս կփոշմանեմ»,- հիշում է Քրիս Հեդֆիլդը:

Հրամանատարը կարողանում է ժամանակ գտնել, տեսախցիկն ամրացնում է տիեզերանավի պատին ու կատարում երգը՝ անկշռության պայմաններում «լողալով» մի տեղից մյուսը:

Հոլովակի հրապարակումից 12 ժամ անց, երբ Քրիսը վայրէջք է կատարում երկրի վրա, այն արդեն 7 մլն դիտում ուներ: Տիեզերագնացի համար, սակայն, ամենակարեւորը երգի հեղինակի գնահատականը լսելն էր:

«Դեյվիդ Բոուին ասաց, որ քավերս երգի ամենացնցող տարբերակն է: Նա միշտ երազել է տիեզերք թռչելու մասին, եւ Բոուիի համար դա կարծես նվեր լիներ՝ լսել իր երգի թարմացված բառերով տարբերակը, որ կատարվում էր տիեզերքից: Ինձ համար դա ամենակարեւորն էր՝ նա հաճույք ստացավ երգի իմ տարբերակից»,- մանրամասնում է Քրիսը:

Սեպտեմբերի 5-10-ը Հայաստանում անցկացվելիք միջազգային STARMUS VI գիտության եւ արվեստի փառատոնի տոմսերը կարող եք ձեռք բերել այս հղումով. https://www.starmus.com/tickets
 
Գայանե Ենոքյան
 
Կարդացեք նաեւ. STARMUS-ի հյուրերը. 8 փաստ լուսնագնաց Չարլի Դյուկի մասին
 
Կարդացեք նաեւ. STARMUS-ի հյուրերը. 4 փաստ «այլմոլորակայինների որսորդ» Ջիլ Թարթերի մասին

Կարդացեք նաեւ. STARMUS-ի հյուրերը. Գրավիտացիոն ալիքները «սանձող» Քիփ Թորնը

Կարդացեք նաեւ. STARMUS-ի հյուրերը. «Քնած գեղեցկուհուն» արթնացրած Ժան-Ժակ Դորդենը

Загрузка...

Губернаторы России
Москва

Собянин: Для московских школьников провели свыше 400 экскурсий на предприятия

Спорт в России и мире
Москва

Рюдигер может пропустить матч сборной Германии в ⅛ финала Евро, пишут СМИ

Загрузка...

Все новости спорта сегодня

Новости тенниса
Анна Калинская

Грузия сыграла вничью с Чехией на Евро, Калинская вышла в финал Берлина. Главное к вечеру

Загрузка...

123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Экоцентр «Воробьевы горы» провел круглый стол «Экологическое просвещение для жителей городов»

Путин в России и мире
Москва

Бригада медицинских специалистов из Москвы прибыла в Севастополь для оценки состояния пострадавших при атаке ВСУ

Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко рассказал губернатору Ленинградской области об особенностях их встреч

123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Зеленский в Украине и мире

Навальный в России и мире

Здоровье в России и мире

Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России

Загрузка...

Загрузка...

Фёдор Шаляпин

Фестиваль «Шаляпин. Портрет» откроется в Нижнем Новгороде 29 июня

Москва

Столичная «дочка» Росводоканала займется строительством липецких очистных сооружений за 1,9 млрд рублей

Друзья 123ru.net

Информационные партнёры 123ru.net

Спонсоры 123ru.net