Կիսված Թաղավարդի «կարված» ուրախությունն ու անսովոր իրարանցումը
Փուչիկներ, կարմիր ժապավեն ու շամպայն. արցախյան Թաղավարդում անսովոր իրարանցում է։ 2020 թվականի պատերազմից հետո երեք կողմից ադրբեջանական շրջափակման մեջ գտնվող ու ճանապարհի հենց մեջտեղը դրված փշալարով հայկականի ու ադրբեջանականի բաժանված գյուղում մարդիկ ժպտում են՝ իրենց սիրելի Երմոն տատիկի կարի արտադրամասի բացման արարողությունն է։
«Մարդկային, շնորհքով, բոլորին հասնող, «չէ» բառը չունեցող, ամեն ձեւ լավն է։ Պոստավիկներին միշտ ասել է՝ ոչ մի բան հարկավոր չի»,- համագյուղացիներն են ինձ ներկայացնում... Читать дальше...