«Սպուտնիկ Լայթ»-ը Հայաստանում կկիրառվի միայն խթանիչ պատվաստման համար
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ «Սպուտնիկ Լայթ»-ը Հայաստանում նախատեսվում է կիրառել միայն խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստումներ իրականացնելու համար:
Պատվաստանյութը ցուցված է 18 տարեկան եւ բարձր տարիքի անձանց, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման համար։
Նախարարությունից հիշեցնում են, որ 18 տարեկան եւ բարձր տարիքի, մասնավորապես` ռիսկի խմբերում գտնվող անձինք, կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման երկրորդ դեղաչափից 6 ամիս անց կարող են ստանալ խթանիչ (բուստեր) դեղաչափ, որը կնպաստի առավել պաշտպանված լինելուն, հատկապես վերջին շրջանում աշխարհում շրջանառող «Օմիկրոն» տարբերակի տարածման համատեքստում: