3+3 ձեւաչափով առաջին հանդիպումը կկայանա դեկտեմբերի 10-ին
Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ-ն։
Հաղորդագրությունում ասվում է, որ Ադրբեջանը, Հայաստանը, Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան հանդիպմանը ներկայացված կլինեն արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով։
Մեդիամաքսը նշում է, որ Վրաստանը վերջերս մի քանի անգամ հայտարարել է, որ չի մասնակցելու 3+3 ձեւաչափին: