Գիտական հետազոտությունների գումարը կավելանա 2,5 անգամ
Այս մասին նա ասել է կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ՝ նվիրված 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված գիտական ոլորտի ֆինանսավորման ուղղություններին:
«2017-2018թթ․ նկատմամբ գիտության համախառն ֆինանսավորումը կրկնապատկվում է, եւ սա շատ կարեւոր արձանագրում է: Մենք արդեն ընդունել ենք մինչեւ 2026թ․ գիտության ոլորտի աշխատողների բազային աշխատավարձի աճի վերաբերյալ ծրագիր: Ըստ էության, գիտաշխատողների աշխատավարձը, որ այսօր կազմում է շուրջ 90 հազար դրամ, մեր ընդունած որոշմամբ 2026 թվականի դրությամբ կլինի 276 հազար դրամ, որն աճ է 206 տոկոսով: Իսկ գիտական ստորաբաժանումների ղեկավարների աշխատավարձը, որն այսօր կազմում է 141 հազար դրամ, 2025-2026 թվականներին կդառնա 477 հազար դրամ, աճը կազմում է շուրջ 238 տոկոս: Սա մեր քաղաքական վերաբերմունքն է գիտության ոլորտի նկատմամբ եւ այս քաղաքականությունն, իհարկե, շարունակվելու է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը կարեւորել է ոլորտին հատկացվող ֆինանսավորման ճիշտ տեղաբաշխումը, որը կնպաստի ոչ միայն աշխատավարձերի բարձրացմանը, այլեւ միջնաժամկետ հատվածում կոնկրետ արդյունքներ արձանագրելուն, ինչը հետագայում կարտահայտվի նաեւ տնտեսության մեջ: