Փաշինյանն ու Հարությունյանը խոսել են Արցախում ներդրվելիք ջանքերից
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մասնավորապես, անդրադարձ է կատարվել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների Հայրենիք վերադարձի ապահովմանը, անվտանգային խնդիրների լուծմանը, ինչպես նաեւ Արցախում բնականոն կյանքի ապահովմանը, ենթակառուցվածքների բարելավմանը եւ բնակարանաշինության ընթացքին:
Երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանի ու Արցախի կառավարությունները ներդնելու են բոլոր ջանքերը՝ հանուն Արցախի վերածննդի եւ հետագա զարգացման, ինչը կլինի 44-օրյա պատերազմում զոհված հերոս հայորդիների գործի արժանի շարունակությունը: