Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Медиамакс
Сентябрь
2021
1 2 3 4
5
6 7 8 9 10 11
12
13 14 15 16 17 18
19
20
21
22 23 24 25 26 27 28 29 30

5/10/15. Հիմնարար սկզբունքներ, [ոչ]«օտար երկիր», «որակապես նոր պետություն»

0

Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:
 
Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-26

«Կոսովոյի ինքնորոշումը չպետք է տեղիք տա խոչընդոտների համար»

Սեպտեմբերի 25-ին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն ասել էր, որ Հայաստանը Կոսովոյի կարգավիճակի շուրջ բանակցությունների արդյունքը որպես նախադեպ չի դիտելու, «բայց մյուս կողմից Կոսովոյի վերաբերյալ որոշումը չի կարող եւ չպետք է տեղիք տա խոչընդոտների այլոց ինքնորոշման համար, որպեսզի կանխվի նախադեպի մեղադրանքը»։

«Վաստակած ինքնորոշումը կանխելուն ուղղված գործողություններն անընդունելի են», - ասել էր Հայաստանի ԱԳ նախարարը, հանդես գալով ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի նստաշրջանում։

Հայաստանը «համաձայնել է յուրաքանչյուր հիմնարար սկզբունքի  հետ»

Սեպտեմբերի 25-ին Վարդան Օսկանյանն ասել էր, որ «մենք համաձայնել ենք այսօր սեղանի վրա դրված ղարաբաղյան կարգավորման փաստաթղթի յուրաքանչյուր հիմնարար սկզբունքի հետ»։

Սեպտեմբերի 25-ին հանդես գալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի նստաշրջանում, նախարարն ասել էր.

«Մերժելով նախորդ երկու լուծման փոխզիջումային առաջարկները, որոնք ներկայացվել են վերջին 8 տարիների ընթացքում, Ադրբեջանը չի ուզում կրել այսօր սեղանի վրա դրված խաղաղության հաստատման ծրագիրը մերժած լինելու մեղադրանքը: Այս իսկ պատճառով նրանք օգտագործում են հնարավոր բոլոր միջոցները՝ պետական բռնություններից մինչեւ միջազգային խուսանավում, փորձելու ստիպել, որպեսզի այն մերժվի հայերի կողմից»։

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-26

 «Օտար երկիր» արտահայտությունը համահունչ չէ  իրականությանը»

Սեպտեմբերի 22-ին Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ասել էր, որ Ռուսաստանը «իր անուրանալի աջակցությունն» է բերում Հայաստանի անվտանգության եւ անկախության ապահովման գործում:

Դավիթ Տոնոյանն այդպես էր մեկնաբանել որոշ շրջանակների դժգոհությունը այն կապակցությամբ, որ սեպտեմբերի 21-ին Երեւանում կայացած զորահանդեսին մասնակցել էին Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի զինծառայողները:

«Անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսում հայ զինծառայողների հետ քայլել են Հայաստանի ռազմավարական գործընկերոջ` ՌԴ զինծառայողները: Այն երկրի, որն իր անուրանալի աջակցությունն է բերում մեր երկրի անվտանգության, այն է` անկախության ապահովման գործում, ինչի վառ ապացույցն է ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության ներկա մակարդակը: Եվ Ռուսաստանի համար «օտար երկիր» արտահայտությունը կիրառելը ոչ միայն համահունչ չէ  իրականությանը, այլեւ խորթ է հնչում բոլոր նրանց համար, ովքեր տարիների ընթացքում ականատեսն են ՌԴ -ՀՀ համատեղ ռազմական ծրագրերի հաջող իրականացմանը: Պետք է նաեւ նշեմ, որ զորահանդեսներին այլ պետությունների ստորաբաժանումների մասնակցությունը ընդունված միջազգային պրակտիկա է: Օրինակ` Հայաստանի զինված ուժերի պատվո պահակային վաշտը մի քանի ամիս առաջ մասնակցել է Իտալիայի ազգային տոնի առթիվ կազմակերպված զորահանդեսին», - ասել էր Դավիթ Տոնոյանը։

«Մեր հաստատակամությունը երբեք չի տատանվել»

Սեպտեմբերի 23-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել էր, որ
«Եվրոպական Միության հետ խորը քաղաքական եւ տնտեսական ինտեգրման  ուղղությամբ մեր հաստատակամությունը երբեք չի տատանվել»:

Հանդես գալով Բուխարեստում կայացած Եվրոպայի ժողովրդական կուսակցության խմբի բյուրոյի ընդլայնված նիստում՝ վարչապետը նշել էր, որ Եվրոպական միությունը կարեւոր դեր է խաղում Հարավային Կովկասում  խաղաղության եւ կայունության պահպանման գործում:

«Ցանկացած արկածախնդրություն կարագացնի ԼՂՀ ճանաչումը»

Սեպտեմբերի 23-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, որ
«Ադրբեջանի ցանկացած արկածախնդրություն կարագացնի մեր կողմից ԼՂՀ ճանաչումը»:

«Այն, որ տարիների ընթացքում Հայաստանը դեռեւս չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, բացատրվում է նրանով, որ Հայաստանը փորձել է արդյունք ձեւակերպել բանակցությունների միջոցով: Միաժամանակ պետք է հասկանանք` Ադրբեջանի ցանկացած արկածախնդրություն, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներից դուրս իրականացրած գործողություն՝ կարագացնի մեր կողմից ԼՂՀ ճանաչումը», - շեշտել էր Հայաստանի նախագահը, ելույթ ունենալով ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունում հանդիսավոր ընդունելության ժամանակ:

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-26

 «Մեկնարկել են համակարգային փոփոխություններ»

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, որ Հայաստանում մեկնարկել են համակարգային փոփոխություններ, «որոնց արդյունքում ունենալու ենք որակապես նոր պետություն»:

Հանդես գալով «Անկախության սերունդ» տոնական համերգին, Հայաստանի նախագահն ասել էր.

«Այսօր մեր երկիրը բարեփոխումների նոր՝ արագացված փուլ է մտել: Դրանք սոսկ կադրային փոփոխություններ չեն, ինչպես ոմանք են կարծում: Դրանք համակարգային փոփոխություններ են, որոնց արդյունքում ունենալու ենք որակապես նոր պետություն: Ասվածը լոկ բարի ցանկություն չէ, այլ նախանշված հստակ քայլերի հաջորդականություն: Մենք գիտենք, թե ուր ենք գնում եւ ինչպես պետք է հասնենք այնտեղ»:

Հայաստանի նախագահն ասել էր նաեւ, որ «անկախության սերունդը մեր երկրում ունի բարձր չափանիշներ եւ բարձր պահանջներ»:

«Ունի նաեւ դժգոհություն, իսկ այդ դժգոհությունն առաջընթացի կարեւոր եւ պարտադիր բաղադրիչ է: Նրանք դժգոհում են, բողոքում, քննադատում եւ պահանջում, որովհետեւ ուզում են ապրել ավելի լավ երկրում: Ուզում են ապրել ավելի ազատ, ավելի օրինական, ավելի բարեկեցիկ երկրում: Նրանք թույլ չեն տալիս ավագ սերնդի ներկայացուցիչներին կորցնել զգոնությունը՝ դրանով իսկ խթանելով բարեփոխումների տեմպերը», - ասել էր Սերժ Սարգսյանը:

Արա Թադեւոսյան

Загрузка...

Губернаторы России
Москва

Мэр: Порядка 20 новых ЖК передали под заселение по программе реновации с начала года

Спорт в России и мире
Москва

Аделина Панина: какие элементы фэншуй должны быть на кухне, чтобы есть и худеть

Загрузка...

Все новости спорта сегодня

Новости тенниса
Арина Соболенко

Рыбакину и Соболенко «отправили» в полуфинал «Ролан Гаррос»

Загрузка...

123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Компании Группы "Интеррос" взяли ряд наград премии FINAWARD

Путин в России и мире
Москва

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о показателях нефтедобычи

Лукашенко в Беларуси и мире
Минск

Союзное государство – сила двух суверенных стран

123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Зеленский в Украине и мире
Киев

В Киеве заявили о причастности Зеленского к покушению на Фицо

Навальный в России и мире

Здоровье в России и мире

Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России

Загрузка...

Загрузка...

Юрий Лоза

Юрий Лоза связал шансы Валиевой стать певицей с объемом вложений в раскрутку

Москва

На Первомайской площади в Ивантеевке запустили фонтан

Друзья 123ru.net

Информационные партнёры 123ru.net

Спонсоры 123ru.net