Նախարարը «Գիտուժ»-ի անդամների հետ քննարկել է արդյունքի չափելիության հարցը
ԿԳՄՍ հաղորդագրության համաձայն, այդ մասին նա ասել է՝ «Գիտուժ» նախաձեռնության անդամների հետ հանդիպմանը:
Վահրամ Դումանյանը նշել է, որ պետության նպատակն է հնարավորության սահմաններում հավասար եւ արդյունավետ բաշխում կատարել բոլոր բնագավառներում:
«Ի թիվս այլ խնդիրների՝ գիտական ոլորտում առաջնային է արդյունքի չափելիության մեխանիզմների մշակումը: Շատ կարեւոր է պետական բյուջեի հատկացումները ծառայեցնել հստակ խնդիրների լուծմանը», - ասել է նախարարը:
Հանդիպման նպատակն էր քննարկել գիտական էկոհամակարգի ձեւավորման ուղղությամբ համագործակցության ուղիները, Կառավարության նոր ծրագրում գիտության դերի բարձրացմանն ուղղված քայլերը, 2022-2024 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրում գիտական եւ գիտատեխնիկական գործունեության համար նախատեսված հատկացումների ծավալը: