Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Медиамакс
Июнь
2021
1 2 3
4
5
6
7 8 9 10 11 12
13
14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26
27
28 29 30

Սուրեն Դիլբարյան. «Կյանքը շարունակելու ուժ եմ գտել իմ մեջ»

0

«Կյանքումս արդեն հասցրել եմ չորս անգամ հրաշքով մահից փրկվել։ Առաջինը փոքր ժամանակ գետում խեղդվելուց եմ փրկվել, երկրորդը՝ ծանր ավտովթարից, որի ընթացքում, ցավոք, մահ գրանցվեց, երրորդ դեպքում զինկոմիսարիատի շենքի հատակը փլվեց, իսկ դե չորրորդն էլ պատերազմի ծանր վիրավորումն էր... Հետս քայլելուց զգու՛յշ եղիր, կարող է մի բան պատահել»,- այսպես կատակում է 21-ամյա Սուրեն Դիլբարյանը՝ 44-օրյա պատերազմի հերոսներից մեկը։

Մեդիամաքսը Սուրենի հետ զրուցել է պատերազմի ծանր օրերի եւ նրա՝ կյանքը շարունակելու վստահ քայլերի մասին։

Ֆուտբոլը՝ երազանք

Մի շարք ծանր վիրահատություններից հետո Սուրենը փորձում է վերականգնվել ու նորից կյանք մտնել։ Ծնունդով Աշտարակից է։ Պատանեկան տարիներին նրա տարերքը ֆուտբոլն էր, սակայն չարաբաստիկ ավտովթարից հետո ոտքի վնասվածք է ստացել ու ֆուտբոլիստ դառնալու երազանքը ստիպված մի կողմ թողել։

«Ֆուտբոլում սովորաբար իրենց տարիքակիցների հետ են խաղում, իսկ ես ինձանից 4 տարի մեծերի թիմում էի։ Դեպքից մի քանի ամիս հետո Հանրային հեռուստաընկերությունը սպորտային մեկնաբանների մրցույթ հայտարարեց, ես էլ մասնակցեցի ու այդ ժամանակվանից սկսեցի մտածել սպորտային մեկնաբան դառնալու մասին»,- պատմում է Սուրենը։

Առաջին պայթյունը

2020 թվականի հունվարին զորակոչվում է բանակ ու ծառայությունը սկսում Հադրութում։ Ծառայությունը շատ լավ էր անցնում ամեն առումով, իսկ հետո սկսվեց պատերազմը։

«Պատերազմը որ սկսվեց, էդ ժամանակ ես հենց քաղաքի ներսում էի։ Առաջին գմփոցը
որ լսեցինք, նայեցինք երկինք՝ օդից սնարյադներ էին իջնում, տենց բան կյանքում տեսած չկայինք, մարդ կար՝ մտածում էր, թե սալյուտ է»,- հիշում է Սուրենը։

Զինակից ընկերների հետ պետք է արագ մոտենային մեքենային ու շարժվեին դեպի դիրքեր։ Մեքենան պայթում է իրենց աչքերի առաջ, երբ դրանից մոտ 100 մետր էին հեռու։ Ժամեր անց հասնում են դիրքեր։

«Ամենաթեժ պահը սկսել էր, մտանք դիրքեր ու արդեն շուրջը վառված մեքենաներ, կամազներ, դիակներ...։ Դժվար է ասել՝ ինչի մասին էի մտածում էդ ժամանակ, երեւի թե ողջ մնալու»,- հիշում է զինվորը։

«Ով թասիբ ուներ, նա մնաց»

Այն, որ դավաճանություն է տեղի ունեցել, դրանում Սուրենը կասկած չունի։

«Երբ ուզում էինք մնայինք Հադրութը պահեինք, մեզ չէին թողնում։ Հետո մի պահ եկավ, երբ արդեն մենք էլ ստիպված էինք դուրս գալ, շրջափակման մեջ էինք, օգնությունը շատ անկազմակերպ էր։ Մեր կոմբատը՝ Խորեն Հովհաննիսյանը, եթե չլիներ, մենք հարյուր տոկոս չէինք ձգելու։ Հրամանատարներից Սերգեյ Շաքարյանն էր ու Կիրակոսյան Հայկը, իրենք էին այդտեղ ամեն ինչ կառավարում, մնացածը հիմնականում փախել էին»,- ասում է նա։

Շատ ընկերներ ու սպաներ վերադարձել են անգամ ծանր վիրավորումներից հետո, բայց շատ ավելի շատերն են լքել դիրքը։ «Ովքեր թասիբ ունեին, նրանք մնացին մեր կողքը։ Հիմնականում մեր գլխի տերն էինք, սպա չկար, զինվորների վիճակը շատ մարտական էր, ոչ մեկ ոչ մի կերպ չէր ընկճվում, հույսներս չէինք կտրում, մանավանդ որ տուն էինք խոսում, ասում էինք՝ հեսա, հեսա պրծնում ա»,- ժպիտով հիշում է Սուրենը։

«Դու մնում կռվում ես, իսկ մյուսը վեր կենում գնում։ Տեղացի մի տղա կար, եկավ ասաց՝ գնում ենք ախպեր, իբրեւ թե քաղաքը պահելու, հետո ուրիշ տեղից իմացա, որ փախչում է իր ջոկով, ասում եմ՝ ինչի՞ ես էլի գնում, պատասխանում է՝ բա մնամ ի՞նչ անեմ, ու՞մ համար զոհվեմ։ Ասում եմ՝ հո դու ապու՞շ չես, ես մնացել եմ նաեւ քո համար, քո քաղաքը պահում եմ, հա մեր հայրենիքն ա, բայց ճի՞շտ ա, որ դու թողնում գնում ես․․․ավելի ուշ իմացանք, որ բոլորը ճանապարհին զոհվել են, թուրքերն արդեն քաղաք էին մտել, կին ու երեխա սպանել»։

«Մինչեւ վերջին շունչը կկռվեինք...»

Ֆանտաստիկ դրվագներից հիշում է իրենց նահանջը, հրաշք էր, որ գիշերվա ընթացքում գեթ մեկ արկ իրենց գլխին չպայթեց։ Մինչ օրս չեն հասկանում՝ ինչպես էր դա հնարավոր։

«Ես չգիտեմ, թե այստեղ ինչ էին մտածում վարչապետը, պատգամավորները, քաղաքական գործիչները, բայց մենք մտածում էինք, որ հող չենք տալու, մինչեւ վերջին շունչն էլ բոլորս կկռվենք, բայց հող չենք տա ... ասում էինք լավ, էս էլ տվինք, էս մեկը պահենք, էս տվինք՝ մյուսը պահենք... Բայց դե ամեն ժամ իրենց տեխնիկան ավելի էր շատանում, անօդաչուներն էին շատանում, ամեն օր արկն ավելի առաջ էր պայթում»,- պատմում է Սուրենը։

Ուղարկված օգնությունից ստացել են, բայց ասում է՝ այն քանակությունը չէր, որն այստեղից ուղարկում էին։ Հետո իրենց սննդի մեքենան էին պայթեցրել ու մի քանի օր սոված են մնացել. «Գետնից ինչ գտնում, ուտում էինք»։

Գարոյի երգի լույսը խավարում

Լուսավոր պահեր իրենք իրենց համար էին ստեղծում․ծնողի հետ խոսելն էր, եւս մի օր լուսացնելն էր, ասում էին՝ էս օրն էլ սենց գլորեցինք գնաց։ Մեկ էլ Սուրենի ընկերոջ՝ Գարոյի երգն էր զինվորների լուսավոր պահերից, գիշերը ռացիայով Գարոյի ձայն էին լսում՝ ազգագրական երգեր էր երգում։

«Մեկ էլ բոլորս միշտ կհիշենք, որ 33-րդ օրը խոզի խորոված կերանք, Դավիթ Երեմյանն էր կազմակերպել։ Կեղտոտ ձեռքերով ուտում էինք, էդքան չարչարանքից հետո...»,- ծիծաղելով հիշում է նա։

«Չքնե՛ս Սուրո, հանկարծ չքնե՛ս»

Վիրավորումը նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերն է ստացել, երբ հրադադարն արդեն հայտարարվել էր։ Ժպիտով ասում է՝ պատերազմին սկզբից մինչեւ վերջ լիարժեք մասնակցել է, բայց դե վերջում «կռիսություն» արեցին։

«Առաջին սնարյադը բեկորային էր, տաք ասկոլկեն խրվեց ոտքիս դիմաց, պատսպարվեցինք, հետո մտածեցինք՝ վերջ, գնաց, դուրս եկա ու հասկացա՝ երկրորդն է գալիս, ընկերոջս ուզում էի գցել պատսպարան ու էդ պահին ընկավ ֆոսֆորային սնարյադը... Էդ պահից հիշում եմ միայն, որ հողերի տակ էի՝ դեմքս ամբողջությամբ վառված, չէի տեսնում ոչինչ։ Բախտս էլի բերեց, մեծ Աստված ունեմ, չգիտեմ ոնց էդ պահին ուշքս եկել էր տեղը ու ինչ-որ ձեւով բարձր գոռացել եմ՝ թոքերս վառված։ Հիշում եմ, որ գոռում էի՝ օգնեք էլի ախպեր, խնդրում եմ, ու վաշտի հրամանատարի ձայնն եմ հիշում ՝ հեսա Սուր ջան, հանում ենք, դիմացի՛ր։ Մեկ էլ ականջներումս ա մեր ֆելդշեր Միսակի ձայնը. «Չքնե՛ս Սուրո, հանկարծ չքնե՛ս։ Բայց դե քնեցի էլի»,- ծիծաղում է։

Սուրենին «Էրեբունի» բժշկական կենտրոն են տեղափոխել, մոտ 5 ամիս հիվանդանոցում է եղել, այնտեղ թեւն են հեռացրել։

«12 օր մորֆինի ամենաուժեղ դոզան եմ ստացել, հետո դրան փոխարինող մի քիչ ավելի թույլ դեղեր, 4 ամիս էլ տենց։ Մի կտոր բան էի դնում բերանս, ամբողջ օրը ստամոքսի ցավից գոռում էի, էդ էլ արդեն դեղերից էր։ Բժիշկներն ասում են՝ հարվածից հետո որ շնչել եմ, ֆոսֆորի ծխից թոքերս վառվել են, կոկորդս են ծակել՝ էդտեղից օդ տվել։ Հիմա շնչառությունս սկսել է վերականգնվել, բժիշկս՝ Սահակ Ավագյանը շատ լավն է, նրա շնորհիվ արդեն կազդուրվում եմ, մի քիչ երկար է տեւում, բայց ոչինչ, փոփոխությունն ակնհայտ է։ Սկզբնական շրջանում խոսել չէի կարողանում, խզզում էր, հաց չէի կարողանում ուտել, փոքր բաներից էլ բորբոքվում էի, հարազատներիս հետ հաճախ վիճում։

Սոցիալական ցանցեր երկար ժամանակ չէի ուզում մտնել, որ հանկարծ ընկերներիս չտեսնեմ․արդեն սկսել էին հրապարակել զոհված տղերքի նկարները։ Մի անգամ մտա, տեսա... Ես, որ ամբողջ կյանքս չեմ իմացել, թե լացելն ինչ է, էդ ժամանակ արդեն ինձ պահել չէի կարողանում»,- հիշում է Սուրենը։

«Պետք լիներ՝ մյուս ձեռքս էլ կտայի»

«Հիմա այնպես պետք է ապրենք, որ մնացած տղերքի հիշատակը բարձր պահենք։ Ցավոք, ազգի մեծ մասն այդպես չի անում։ Անգամ պատերազմի ժամանակ քաղաքի ակումբները լիքն էին։ Մարդիկ արդեն մոռացել են ամբողջ կատարվածը։ Մենք մեր ընտանիքի, մեր ազգի, մեր հայրենիքի համար ենք արել։ Ես 100% չեմ փոշմանել, որ ձեռքս կորցրել եմ։ Պետք լիներ՝ մյուսն էլ կտայի, միայն թե հողերի կեսը գոնե հետ բերեինք»,- ասում է զինվորը։

Մինչ օրս Եռաբլուր գնալ չի կարողացել, մոտեցել է, բայց հետո հեռվից տեսել հարյուրավոր դրոշներն ու մեքենան հետ քշել։ Նրա համար ցավալի է, որ մեր ազգում բարձր ու ցածր «խավի» խտրականությունը շարունակում է մնալ։ Ասում է՝ զինվորի նկատմամբ պատշաճ վերաբերմունք էլ քչերն ունեն, իր հետ էլ շատերը մունաթով են խոսում անգամ հիվանդանոցներում, զինկոմիսարիատներում։

«Մարդիկ հաշվի չեն առնում, որ վիրավոր ես, ու վիրավորվել ես պատերազմի ժամանակ։ Կառավարության խոստացած ֆինանսական օգնություններն էլ մինչ օրս չեն տվել, թղթերի հարցն անընդհատ ձգձգում են, անկապ թղթաբանություն է, ահավոր անկազմակերպ վիճակ։ Հիվանդանոցներում էլ քաշքշուկը շատ է, մի թուղթ պետք է վերցնես հազար կաբինետ մտնես, այն էլ իմ այս շնչառությամբ։ Մի օր էլ հայրս արդեն բարկացավ, թղթերը գցեց ու ասաց, որ իրենց անվճար բուժօգնությունը մեզ պետք չէ, կգնանք վճարովի կանենք այլ տեղում»։

Պետք է շարունակել ապրել

«Անհավատալի է, բայց դե իմ մեջ ուժ եմ գտել կյանքը շարունակելու։ Եթե ողջ ես մնացել, ուրեմն պետք է շարունակես այն ճանապարհը, որն ընտրել ես»։

Սուրենն առաջիկայում Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտ կընդունվի՝ սպորտային լրագրություն սովորելու։ Այժմ հաճախում է նաեւ Հանրային հեռուստաընկերության Մեդիա ակադեմիա, «Արմենիա» հեռուստաընկերությունում ծանոթանում ուղիղ եթերում աշխատանքին, իսկ Մեդիամաքս մեդիա ընկերության Mediamax Sport-ում պրակտիկա անցնում։

«Բոլոր տեղերում էլ անձնակազմը շատ լավն է։ Մեդիամաքսում էլ արդեն առաջին հարցազրույցս եմ ունեցել, մի քիչ լարված էի, բայց Գոհարն ու Հասմիկը շատ օգնեցին։ Միշտ աջակցում են ամեն ինչով։ Առաջիկայում ֆուտբոլային թեմաներով հետաքրքիր նյութերի սպասեք ինձանից։ Ժամանակը ցույց կտա, բայց կարծում եմ, որ ամեն ինչ լավ կլինի»,- եզրափակում է Սուրեն Դիլբարյանը։

Գայանե Ենոքյան

Загрузка...

Губернаторы России
Москва

Собянин: В ТиНАО в программу реновации включили 268 домов

Спорт в России и мире
Москва

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о спорте и ежедневных здоровых привычках

Загрузка...

Все новости спорта сегодня

Новости тенниса
Людмила Самсонова

Самсонова победила Фернандес и вышла в третий круг турнира в Страсбурге

Загрузка...

123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Санкт-Петербург не смог обойти Москву в рейтинге жизни населения

Путин в России и мире
Москва

Кадыров встретился с Путиным в Москве и пригласил его в Чечню

Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко в Минске проведет переговоры с Путиным, который 23-24 мая совершит официальный визит в Беларусь

123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Зеленский в Украине и мире
Киев

Зеленский пожаловался, что западная помощь опаздывает

Навальный в России и мире

Здоровье в России и мире

Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России

Загрузка...

Загрузка...

Луи Армстронг

Будет выпущен неизданный концертный альбом Луи Армстронга

Москва

Ушаков: Путин 26-27 мая посетит Узбекистан

Друзья 123ru.net

Информационные партнёры 123ru.net

Спонсоры 123ru.net