ԱԳՆ. թուրք-ադրբեջանական ցեղասպան սպառնալիքը պետք է չեզոքացվի
«Որպես տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության դեմ ուղղված ակնհայտ սադրանք՝ խստորեն դատապարտում ենք հունիսի 15-ին Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների համատեղ այցելությունն Արցախի՝ ներկայումս ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող հայկական պատմական եւ մշակութային կենտրոն՝ Շուշի քաղաք:
Հատկանշական է, որ այս այցելությանը նախորդել էր բռնի կերպով տեղահանված հայկական բնիկ բնակչության կրոնական եւ պատմամշակութային ժառանգության ավերումը, այդ թվում` Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ուժերի կողմից սանձազերծված... Читать дальше...