Ադրբեջանը չի զեկուցել բազմաթիվ զինվորների պատանդության մասին
«Սա վկայում է մեծածավալ բռնի անհետացումների բարձր հավանականության մասին ոչ միայն զինծառայողների, այլեւ գերեվարված քաղաքացիական անձանց շրջանում»,- մեկնաբանելով զեկույցը՝ ասել է Աննա Նաղդալյանը:
Նա նշել է, որ «The Human Rights Watch»-ը փաստագրել է հայ ռազմագերիների նկատմամբ իրականացված լայնածավալ պատերազմական հանցագործությունները։
«Ինչպես նշված է «The Human Rights Watch»-ի զեկույցում, Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներն իրականացվել են ռազմագերիների եւ քաղաքացիական պատանդների գերեվարության ողջ ընթացքում՝ ուղեկցվելով դաժան ու նվաստացուցիչ վերաբերմունքով եւ խոշտանգումներով։
Հրադադարի հաստատումից չորս ամիս անց հայ ռազմագերիների եւ քաղաքացիական պատանդների շարունակվող գերությունն ակնհայտորեն ի ցույց է դնում, որ Ադրբեջանը շարունակում է միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները:
Ելնելով այն հանգամանքից, որ հայ ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքը եւ խոշտանգումները վկայում են դրանց համակարգված բնույթի մասին՝ հայ ռազմագերիների շարունակվող գերությունը, վերջիններիս նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքը եւ խոշտանգումները կարող են հավասարազոր լինել մարդկության դեմ հանցագործություններին»,- ասել է ԱԳՆ խոսնակը։