Դարբնիկ գյուղում բացվել է «Կամուրջ» սենյակ-անկյունը
Այն իրականացվել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի Առաջնորդության զարգացման ծրագրի շրջանակում՝ Դարբնիկի դպրոց գործուղված Ուսուցիչ-առաջնորդների եւ ՄԱԿ-ի փախստականների գործակալության համագործակցությամբ եւ վերջինի ֆինանսավորմամբ։
«Կամուրջ» սենյակ-անկյուն ծրագրի նպատակն է նորարարական միջոցառումների օգնությամբ խթանել համայնքի տեղացի եւ Արցախից տեղահանված երեխաների եւ պատանիների խաղաղ համակեցությունը, սոցիալական ընդգրկվածություն եւ մշակութային բազմազանությունը։ Այդ նպատակով դպրոցի՝ վերանորոգված ու կահավորված, աշակերտների նկարազարդած դասասենյակը ծառայելու է որպես ոչ ֆորմալ կրթության եւ հմտությունների զարգացման հարթակ՝ ընթերցանության, ինտելեկտուալ խաղերի, ֆիլմերի դիտման, քննարկումների եւ միջոցառումների համար։
Ուսուցիչ-առաջնորդների օգնությամբ՝ երեխաները նաեւ ներգրավվելու են «Վիքիխմբակում»՝ սովորելով Վիքիպեդիայում հոդվածներ գրել եւ խմբագրել։ Այդ նպատակով «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը եւ ՄԱԿ-ի փախստականների գործակալությունը դպրոցին տրամադրել են թվային սարքեր։