Յուվալ Նոյ Հարարիի «Sapiens»-ը հրատարակվել է հայերեն
Այն թարգմանվել է ավելի քան 50 լեզվով եւ վաճառվել է ընդհանուր 12 միլիոն օրինակով:
««Sapiens» գրքում Հարարին պատմում է, թե զարգացում ապրող մարդն ինչպես է ազդել համաշխարհային էկոհամակարգի վրա և թե ինչպես է կայսրություններ ստեղծել։ Հեղինակը միաձուլում է պատմությունն ու գիտությունը՝ վերանայելով տարածված տեսակետները, անցյալի զարգացումները կապելով ժամանակակից խնդիրների հետ, առանձին իրադարձությունները դիտարկելով ավելի մեծ գաղափարների համատեքստում», - ասված է Newmag-ի հաղորդագրության մեջ:
2020 թվականի մարտին իսրայելացի պատմաբան, «Sapiens. մարդկության համառոտ պատմությունը», «Homo Deus. վաղվա օրվա համառոտ պատմությունը» եւ «21 դաս XXI դարի համար» գրքերի հեղինակ Յուվալ Նոյ Հարարին Financial Times-ում հրապարակել էր «Աշխարհը կորոնավիրուսից հետո» հոդվածը, որը Մեդիամաքսը ներկայացրել էր հայերեն:
«Sapiens. մարդկության համառոտ պատմությունը» գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսը տեղի կունենա հուլիսի 6-ին, ժամը 10:30՝ «Արմենիա» հեռուստաընկերության ուղիղ եթերում: