UWC Դիլիջան-ը դասընթացներ է վարում Տավուշի ուսուցիչների համար
Առցանց դասընթացներին մասնակցելու համար գրանցվել էին Տավուշի մարզի գրեթե 300 ուսուցիչ:
UWC Դիլիջանի մասնագետները առաջին 100 մասնակիցներին ներկայացրել են հեռավար ուսուցում կազմակերպելու իրենց փորձը, ծանոթացրել են հեռավար ուսուցման ծրագրերին, առցանց գրադարաններին:
Բոլոր դասընթացների ձայնագրությունները հասանելի են այստեղ:
Առաջիկայում նախատեսվում է կազմակերպել դասընթացների երկրորդ փուլը, որի թեմաները ընտրվել են Դիլիջանի համայնքային կենտրոնի կողմից մասնակիցների շրջանում իրականացված հարցման արդյունքում:
«Մենք համոզված ենք, որ այժմ մեր բոլորի ուժերը միավորելու եւ միմյանց օգնելու ժամանակն է: Դասընթացների միջոցով մենք հնարավորություն ստացանք մեր փորձը փոխանցել համայնքի մանկավարժներին, ինչպես նաեւ ստեղծված իրավիճակում մեր ներդրումն ունենալ հեռավար ուսուցման զարգացման գործում», - ասել է UWC Դիլիջանի տնօրեն Գաբրիել Աբադը: