2023 թվականին Ադրբեջանը ռազմական ծախսերն ավելացրել է գրեթե 20%-ով
2023 թվականին այդ նպատակների համար հատկացվել է մոտ 5,9 մլրդ մանաթ (մոտ 3,5 մլրդ դոլար)։
Խորհրդարանում ներկայացնելով 2023 թվականին կառավարության գործունեության հաշվետվությունը՝ Ալի Ասադովն ասել է, որ Ադրբեջանի իշխանությունները հատուկ ուշադրություն են դարձնում երկրի պաշտպանունակության եւ ազգային անվտանգության ամրապնդմանը եւ կշարունակեն «զգալի միջոցներ» հատկացնել այդ նպատակների համար։