ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել Ալիեւին
«Լավ հեռախոսազրույց ունեցա նախագահ Ալիեւի հետ։ Մենք քննարկել ենք տարածաշրջանային անվտանգությունը եւ ռուսական ուժերի կենտրոնացումը Ուկրաինայի սահմանների երկայնքով, ներառյալ դրա ազդեցությունը էներգետիկ շուկաների վրա։ Շնորհակալություն եմ հայտնել Ադրբեջանին՝ Եվրոպա գազի մատակարարումների ավելացման եւ գազի հուսալի մատակարար լինելու համար»,- գրել է Ստոլտենբերգը Twitter-ում։