Հոկտեմբերին Բեռլինում «Թումո» կենտրոն կբացվի
Կենտրոնի հիմնադրման վերաբերյալ պայմանագրի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել այսօր:
«Այսօր ներկա ենք գտնվում մի իրադարձության, որն ապացուցում է, որ ժամանակակից աշխարհում կարեւոր չէ երկրի աշխարհագրական դիրքը կամ բնական ռեսուրսների հարստությունը, կարեւոր է մարդկային ներուժը, գաղափարը, միտքը, որը չունի սահման»,- նշել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
KfW բանկի գործադիր խորհրդի անդամ Ինգրիդ Հենգսթերն էլ շեշտել է, որ աջակցությունը կրթական ոլորտին KfW-ի հիմնական առաջնահերթություններից է. Читать дальше...