Նախագահը «կանի առավելագույնը՝ կայունությունն ապահովելու համար»
«Դա կարեւորագույն գործոն է, եւ ես՝ որպես հանրապետության նախագահ, կանեմ առավելագույնը այդ կայունությունն ապահովելու համար»,- ասել է Արմեն Սարգսյանը նոյեմբերի 26-27-ը Երեւանում անցկացվող «2018. բեկումնային տարի Հարավային Կովկասի համար» միջազգային կլոր սեղան-քննարկման կազմակերպիչների ու մասնակիցների հետ հանդիպմանը:
Կազմակերպիչների խոսքով՝ միջոցառման նպատակն է ավելի լավ հասկանալ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները՝ դրանց մասին ավելի օբյեկտիվ պատկերացում կազմելու համար։
Արմեն Սարգսյանն էլ նշել է, որ քննարկումներն ու վերլուծությունները հնարավորություն են տալիս գեներացնել նոր գաղափարներ եւ ուրվագծել անելիքները: