Մնացականյանը Հանին պատմել է կառավարության նոր ծրագրի մասին
ԱԳՆ հաղորդագրության համաձայն, Յոհանես Հանը դրանք բնորոշել է որպես ժողովրդավարական փոփոխության լավ օրինակ:
Զոհրաբ Մնացականյանը Յոհանես Հանին ներկայացրել է նաեւ կառավարության նոր ծրագիրը, վերջինիս արտաքին քաղաքական առաջնահերթությունները, ինչպես նաեւ բարեփոխումների իրականացմանը, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, օրենքի գերակայությանը, կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված գործողությունները։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանգամանալից անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առնչությամբ հայկական կողմի դիրքորոշումներին ու առաջնահերթություններին՝ ընդգծելով նաեւ խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձեւավորման անհրաժեշտությունը բանակցային գործընթացի առաջմղման համար։
Զրուցակիցները անդրադարձել են նաեւ հունիսի 22-ին Մինսկում կայանալիք Արեւելյան գործընկերությանն անդամակցող երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպման օրակարգին: