Մեդիամաքսի հեղինակն արժանացել է «Ճամպրուկ 2017»-ի մրցանակի
Երեւան: Մեդիամաքս: «Ճամպրուկ 2017» լրագրողական մրցույթի «Մամուլ» անվանակարգի երկրորդ մրցանակին արժանացել է Mediamax.am կայքի հեղինակ Արմինե Ավետիսյանը` «Սառնաղբյուր․ խոպանչիների գյուղի պաղ արեւը» հրապարակման համար:
Մրցույթին ներկայացվել են Հայաստանում գործող ԶԼՄ-ների ներկայացուցիչների եւ անկախ լրագրողների հրապարակումները միգրացիայի եւ սահմանների կառավարման, ապաստանի, Հայաստանի քաղաքացիների ՀՀ վերադարձի, վերաինտեգրման եւ առեւտրի դյուրացման վերաբերյալ, որոնք հրապարակվել են 2017թ․ ընթացքում: Մրցույթը անցկացվել է 3 անվանակարգերում՝ մամուլ, հեռուստատեսություն եւ ռադիո:
Ընդհանուր առմամբ այս տարի մրցույթին ներկայացվել է 117 նյութ: